Ներքին
16 րոպե առաջ
Ներքին
23 րոպե առաջ
Թուրքիան կհայտնվի աշխարհի լավագույն տնտեսությունների տասնյակում, քանի որ երկրի իշխանությունները հատուկ մշակված տնտեսական գործիքների օգնությամբ կարողացել են դուրս գալ արատավոր շրջանից։ Անկարան խուսափել է «անկայունության անիվներից» ու հրաժեշտ է տվել անապահովության մեխանիզմին։ Այժմ նրա նպատակն է հայտնվել աշխարհի լավագույն 10 տնտեսությունների շարքում:
Այս մասին երկրի ղեկավար Ռեջեփ Էրդողանն ասել է Թուրքիայի գիտատեխնիկական հետազոտությունների խորհրդի և Թուրքիայի գիտությունների ակադեմիայի գիտական մրցանակների հանձնման արարողությանը։
«Մեր ուղին ներդրումներն են, զբաղվածությունը, արտադրությունը, արտահանումը և աճը։ Մեր նպատակն է մտնել աշխարհի լավագույն 10 տնտեսությունների շարքը»,- ընդգծել է Թուրքիայի նախագահը։
Չնայած Էրդողանի հեռահար հայտարարություններին՝ Թուրքիայի տնտեսությունը դժվար ժամանակներ է ապրում։ Կենտրոնական բանկի զեղչային տոկոսադրույքի մի քանի անընդմեջ կրճատումներից հետո թուրքական լիրան կտրուկ արժեզրկվել է։ Թուրքիայի նախագահը մեկ տարվա ընթացքում երեք անգամ փոխել է կարգավորիչի ղեկավարին, երկու անգամ՝ ֆինանսների նախարարին։ Նրա գործողությունների հետևանքով ընդդիմությունը պահանջել է արտահերթ խորհրդարանական ընտրություններ։
2021 թվականի հունվարին դոլարն արժեր 7,4 լիրա, դեկտեմբերի 20-ին՝ 18,4 լիրա։ Իսկ արդեն դեկտեմբերի 28-ին դոլարը վաճառվում է մոտ 11,8 լիրայով։
Էրդողանն ասել է, որ Թուրքիան Արժույթի միջազգային հիմնադրամի պայմաններով չի հանձնի իր տնտեսությունը արտաքին ուժերին։