Ներքին 4 տարի առաջ - 12:38 28-12-2021

Ստորագրահավաք․Արցախը չի կարող լինել Ադրբեջանի կազմում, Հայաստանն էլ թուրքական միջանցք չէ

Առցանց ստորագրահավաքների «change.org» հարթակում կազմակերպել է ստորագրահավաք՝ «Արցախը չի կարող լինել Ադրբեջանի կազմում, Հայաստանն էլ թուրքական միջանցք չէ» վերտառությամբ։ Արդեն 6234 ստորագրություն է հավաքվել։ Կից նաև հաղորդագրություն է տեղադրված, որում ասվում է․

« Մենք՝ ներքոստորագրյալներս, Հայաստանում (ներառյալ Արցախում) և տարածաշրջանում ներկա զարգացումներում հայկական պետականության և հայ ազգի ապագայի համար լրջագույն սպառնալիքներ տեսնելով, հայտնում ենք․
Նիկոլ Փաշինյանը և իր թիմը չեն ներկայացնում հայկական պետականության և հայ ազգի շահերը, բռնապետներ և ռազմական հանցագործներ Իլհամ Ալիևի և Էրդողանի հետ Նիկոլ Փաշինյանի ցանկացած համաձայնություն առ ոչինչ է,ավելին, իրավականորեն առ ոչինչ է Ադրբեջանի և Թուրքիայի հետ Հայաստանի անունից ստորագրած որևէ փաստաթուղթ, որևէ համաձայնություն, եթե այն մշակվում և ընդունվում է Ադրբեջանի կողմից Հայաստանի դեմ ուղիղ ռազմական ագրեսիայի պայմաններում՝ հարձակումների, ներխուժումների, սադրանքների, այնպես էլ ուժի կիրառման սպառնալիքների ներքո։
Մենք պնդում ենք, որ.
• Արցախը չի կարող լինել Ադրբեջանի կազմում։
• Արցախյան հիմնախնդրի լուծման հիմքում արցախահայության ազատ ինքնորոշման իրավունքն է, որը միջազգային իրավունքի սկզբունք է։
• Արցախյան հիմնախնդրի որևէ լուծում վերջնական չէ, քանի դեռ Ադրբեջանը չի դեօկուպացրել Արցախից գրաված տարածքները,
• Հայաստանի Հանրապետության տարածքով չի կարող անցնել որևէ այլ երկրի ամբողջական կամ մասնակի վերահսկողության տակ գտնվող որևէ «միջանցք» (անկախ այն բանից, թե ինչ անունով այն կներկայացվի հայ հանրությանը)։
• Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման և սահմանագծման շուրջ որևէ բանակցային գործընթաց կամ փաստաթուղթ անվավեր է, քանի դեռ Ադրբեջանի զինված ստորաբաժանումները շարունակում են մնալ Հայաստանի Հանրապետության տարածքում։
• Թուրքիայի հետ հարաբերությունների հաստատումը չի կարող լինել Հայաստանի և Արցախի Հանրապետությունների ազգային-պետական շահերին ի վնաս և հայոց պահանջատիրությունից հրաժարվելու հաշվին։
Այսպիսով, hանուն.
-Հայաստանի և Արցախի Հանրապետությունների ներկայի և ապագայի,
- Հայաստանում (ներառյալ Արցախում) և աշխարհի ցանկացած անկյունում ապրող և ծնվող հայ երեխաների,
-Հայաստանի և Արցախի գոյության համար իրենց կյանքը չխնայած բոլոր հերոսների,
և հատկապես
-2020 թվականին Ադրբեջանի սանձազերծած պատերազմում իրենց կյանքը զոհած մեր հազարավոր եղբայրների ու նրանց սրբազան հիշատակի
կոչ ենք անում մեր հայրենակիցներին.
• չհամակերպվել մեզ պարտադրվող պարտվողական, կործանարար և ստորացուցիչ օրակարգի հետ,
• չլռել, հակահայկական օրակարգերի հանդեպ մեր անհանդուրժողականությունը, մեր անհամաձայնությունն արտահայտել նաև սույն հայտարարությանը միանալով»,- ասված է հաղորդագրության մեջ։

Ամենից շատ դիտված

19:22 Դիմորդների պակա՞ս, թե՞ սխալ քաղաքականություն. պետությունը օդից վերցրած թվերով է տեղերը բաշխում
09:46 Ռեկորդային հարձակում. ՌԴ-ն 1 ժամում մոտ 40 բալիստիկ հրթիռ է արձակել Կիևի ուղղությամբ
15:22 Թոխմախի գերեզմաններում հայտնաբերվել է վերջույթները գրեթե ամբողջովին հոշոտված տղամարդու մարմին
17:00 Թեղուտի գործարքը կարող է փոխել ոչ միայն տնտեսությունը, այլև անվտանգության հաշվեկշիռը
20:22 Հրայր Թովմասյանն ընդդեմ ՀՀ-ի գանգատ է ներկայացրել ՄԻԵԴ
23:40 Նիկոլիզմի բուն էությունն ազատությանը հակոտնյա լինելն է․ Ռուբեն Մելիքյան
15:40 Wildberries-ի խոշորագույն պահեստի հրդեհից հետո Մոսկվայի մարզի երկինքը ծածկվել է թանձր ծխով
14:58 Wildberries-ի այդ պահեստներում պահվում էին ԱԹՍ-ների պահեստամասեր․ Զելենսկի
19:38 Ռուսաստանի տնտեսությունը մոտավորապես Տեխաս նահանգի չափ է․ ԿՀՎ տնօրեն
09:37 «Հարսնաքար» ռեստորանային համալիրի մոտ «Լադա»-ն ընկել է Հրազդան գետը․ ջրասուզակը գետից դուրս է բերել մեկ մարմին