Ավելին 4 տարի առաջ - 22:03 28-12-2021

Սննդաբանը փորի ճարպից ազատվելու երեք արդյունավետ միջոց է նշել

Բրիտանացի սննդաբան Մայքլ Մոսլին պատմել է փորի շրջանում ճարպից ազատվելու երեք արդյունավետ միջոցների մասին։

Մասնագետի խոսքով՝ հասկանալու համար, թե ինչպես է առաջանում որովայնի ճարպը, պետք է իմանալ, թե ինչպես է աշխատում ինսուլինը։ Այսպիսով, այս հորմոնն օրգանիզմում արտադրվում է ուտելուց հետո՝ արյան շաքարի կայուն մակարդակը պահպանելու համար: Բացի այդ, ինսուլինը կարգավորում է ածխաջրերի նյութափոխանակությունը, մասնակցում է սպիտակուցների և ածխաջրերի նյութափոխանակությանը։ Միևնույն ժամանակ, ինսուլինի արտադրությունը երբեմն խախտվում է տարիքի հետ, և դա կարող է հանգեցնել քաշի ավելացման և փորի հատվածում ճարպային կուտակումների առաջացման, ասել է Մոսլին:

Որովայնի ճարպից ազատվելու համար հարկավոր է նվազեցնել շաքարավազի և պարզ ածխաջրերի օգտագործումը, խորհուրդ է տվել սննդաբանը։ Արժե նաև անցնել ընդհատվող ծոմապահության, որը կօգնի արագացնել նյութափոխանակությունը, մարզվել բարձր ինտենսիվությամբ և ընտրել 5%-ից ոչ ավել շաքար պարունակող մթերքներ և խմիչքներ։

Ամենից շատ դիտված

08:01 Թրամփը բացատրել է ՌԴ-ի դեմ «դժոխային պատժամիջոցներից» հրաժարվելու պատճառը
13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
11:12 Ես Երևանում եմ, ինձ աջակցող բազմաթիվ մարդիկ կան, բայց Բաքվում մեր հայրենակիցները ամբողջությամբ մեկուսացված են. Ծառուկյան
15:01 Ֆրանսիայի վարչապետը մի շարք շրջաններում պարետային ժամ սահմանելու հանձնարարական է տվել