Արտաքին 4 տարի առաջ - 10:28 28-12-2021

Կոլորադոյի նահանգում հինգ մարդ է զոհվել հրաձգության հետևանքով

Դեկտեմբերի 27-ին առնվազն հինգ մարդ Է սպանվել Դենվերում եւ մերձակա Լեյքվուդում (Կոլորադոյի նահանգ) հրաձգության մի քանի պատահարների հետեւանքով: Այդ մասին հաղորդում Է Fox News հեռուստաալիքի տեղական մասնաճյուղը՝ վկայակոչելով ոստիկանությանը:

Դենվերի ոստիկանության դեպարտամենտի ղեկավար Փոլ Փեյզենի խոսքով՝ երեք մարդ հրաձգության զոհ Է դարձել քաղաքի տարբեր մասերում, եւս երկուսը՝ վիրավորվել: Նաեւ հրաձգության հետեւանքով երկու մարդ Է զոհվել Լեյքվուդում, որտեղ ավելի վաղ երեկոյան անհայտ անձը հրազենով վիրավորել Է մի ոստիկանի:

Նախնական տվյալներով՝ հրաձգության բոլոր պատահարները կապված են մեկ հարձակվողի հետ, որը մահացել Է Լեյքվուդում ոստիկանության հետ ընդարման ժամանակ եւ ներառվել սպանվածների ընդհանուր թվում:

«Այդ մարդն Է պատասխանատվություն կրում այսօր երեկոյան տեղի ունեցած այս չափազանց դաժան հանցագործության համար»,- ասել Է Փեյզենը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
11:10 Տարադրամի փոխարժեքները
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ