Ներքին 4 տարի առաջ - 20:07 27-12-2021

Արայիկ Հարությունյանն ընդունել է Արցախի ռուսական համայնքի ներկայացուցիչներին

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը դեկտեմբերի 27-ին ընդունել է Արցախի ռուսական համայնքի ներկայացուցիչներին՝ համայնքի ղեկավար Ալեքսանդր Բորդովի գլխավորությամբ։ Այդ մասին տեղեկացնում է Արցախի Հանրապետության նախագահի կայքը։ Հանդիպմանը քննարկվել են համայնքային կյանքին, ինչպես նաև կրթական և մշակութային ոլորտներում իրականացվող ծրագրերին առնչվող հարցեր։

Երկրի ղեկավարը հետաքրքրվել է համայնքի խնդիրներով և կարիքներով, լսել դրանց հոգալու վերաբերյալ առաջարկություններն ու կարծիքները՝ վստահեցնելով ներկաներին, որ ԱՀ իշխանությունները մշտապես հատուկ ուշադրության ներքո են պահելու Արցախի ռուսական համայնքը։ Նախագահը շեշտադրել է, որ ռուսական համայնքի անդամները ԱՀ լիարժեք ու լիիրավ քաղաքացիներ են, որոնք հավասարապես մասնակցում են և՛ Հայրենիքի պաշտպանության սուրբ գործին, և՛ պետության կենսագործունեության մնացած ոլորտների զարգացմանը։

Արայիկ Հարությունյանն ընդգծել է, որ Արցախում բարձր են գնահատում ադրբեջանա-ղարաբաղյան­ հակամարտության կարգավորման գործում Ռուսաստանի Դաշնության ներդրած ջանքերն ու ՌԴ խաղաղապահ ուժերի կողմից ներկայումս իրականացվող առաքելությունը։ Դրա հետ մեկտեղ նախագահը կարևորել է ռուս ժողովրդի հետ պատմական, մշակութային, հոգևոր, արժեհամակարգային ընդհանուր հիմքի վրա ձևավորված հարաբերությունները, ինչի արժևորման մասին վկայում են վերջերս հանրապետության տարածքում ռուսաց լեզվին պաշտոնական կարգավիճակ տալը և մի շարք այլ նախաձեռնությունների իրականացումը։

Ամենից շատ դիտված

18:45 Դրամահավաք՝ Անի Ավետիսյանին «Մայրական խիզախություն» ոսկե շքանշանով պարգևատրելու համար
23:17 ՀՀ վարչապետի հետ քննարկել ենք ապագա ծրագրերը, նաև համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը
16:59 Կապանի քաղաքապետին մեղադրում են երեք պաշտոնյայի կաշառելու մեջ
18:59 Ալիևը փորձում է դուրս գալ Թուրքիայի «փոքր եղբոր» կարգավիճակից
20:14 «Մուլտի Ուելնեսում» լողավազանում երեխաներ են վատացել․ ջրի մեջ քլորի մեծ չափաբաժինն է եղել պատճառը
21:28 Պետական մասնակցությամբ ձեռնարկությունների 70 տոկոսն է գործում շահույթով
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
21:47 Հայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ
18:06 «Հայփոստը» հրաժարվում է Ադրբեջան ուղարկվող ցանկացած նամակից. Սիրանուշ Սահակյան
21:20 Սպիտակ-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Mercedes»-ը և «Jeep Compass»-ը․ 5 վիրավորներից մեկը անչափահաս է