Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 2 տարի առաջ - 11:48 27-12-2021

Քոչարյանը Փաշինյանի խոսքերը համեմատեց Գիքորի խոսքերի հետ

ՀՀ երկորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը այս րոպեներին ասուլիսով է հանդես գալիս, նա իր ասուլիսը սկսեց տարվա կորուստներից․
«Անվտանգության առումով ես այս տարին գնահատում եմ կատարյալ ձախողված, որովհետև որևէ բան չի բարելավվել։ Իշխանությունները նաև ընդունում են, որ 40 կմ քառակուսուց ավելի տարածք գտնվում է հակառակորդի վերահսկողության տակ, բայց իրականում մենք չենք վերահսկում շատ ավելի մեծ տարածքներ։ Այդ GPS-ով սահմանագծումն, ըստ էության, բերեց նրան, որ ադրբեջանական զորքերը կանգնեցին իրենց ենթադրյալ սահմանի բերանով, մենք ստիպված ենք եղել հետ քաշվել 500 մետրից մինչև 1, 1,5 կմ, որոշ տեղերում ՝ մի քիչ ավելի շատ, և նույնը կատարվել է ոչ միայն Վարդենիս- Արաքս ամբողջ այդ հատվածում, նույնը կատարվել է նաև Նախիջևանի հատվածում դեռ մինչև պատերազմը։ Դուք հիշում եք, որ բավական մեծ տարածության վրա ադրբեջանական զորքերը առաջ են անցել: Մենք վերահսկողությունը կորցրել ենք ոչ միայն այդ 40 կմ քառակուսու վրա, այլ տասնապատիկ անգամ ավելի շատ տարածքի վրա։ Մենք այս տարվա ընթացքում կորցրել ենք կարևոր ճանապարհների օգտագործման հնարավորությունը, շատ է խոսվել դրա մասին, չեմ մանրամասնում։ Մենք այս տարվա ընթացքում ունեցել ենք մոտ 36 զոհ, տարբեր աղբյուրենով կարող է այս թիվը մի քիչ տատանվել, մոտ 30 վիրավոր և ավելի քան 30 նոր ռազմագերիներ։ Տարվա ընթացքում ոչինչ չի արվել բանակի մարտունակությունը բարձրացնելու համար։ 2-3 դիրքերի համար մարտական գործողությունների ժամանակ ունենալ 30-ից ավելի գերի, խոսում է բանակում լրջագույն պրոբլեմների մասին։ Այդպես ուղղակի չի լինում։ Գիտեք՝ գուցե սա կարելի է ինչ-որ բաներով բացատրել, և հիմնական բացատրություններից մեկը կարող է լինել հետևյալը, որ մեր զինվորները եղել են երկրի առաջին դեմքի արտահայտության տպավորության տակ։ Հիշեցնեմ՝ «Հո մեկ սարի համար մենք չե՞նք պատերազմելու»։ Քո երկիրը սարերից է բաղկացած, սա նույնն է, որ արաբներն ասեն՝ «Այս անապատի համար մենք հո չե՞նք պայքարելու»։ Սա նաև ինչ-որ տեղ հրավեր է, այսպես ասած՝ «Էստի համեցեք» է ադրբեջանցիների համար, երբ դու ուղղակի ասում ես, որ չբնակեցված սարերի համար մենք պատրաստ չենք պատերազմել։ Եթե առաջին դեմքն այդպես է մտածում, մենք ինչո՞ւ ենք կարծում, որ զինված ուժերի պայմանագրայինը կամ մայորը պետք է մտածի այլ կերպ»,- ասաց Քոչարյանը։