Արտաքին 4 տարի առաջ - 11:43 27-12-2021

Հայ-թուրքական հարաբերությունների գործընթացը ԱՄՆ-ում կոչնչացնի հայկական սփյուռքը․ Էրդողանի մամուլի քարտուղար

Հայ-թուրքական գործընթացը կկոտրի ԱՄՆ-ում հայկական սփյուռքի փաստարկները։ Նման հայտարարություն է արել Թուրքիայի նախագահի մամուլի քարտուղար Իբրահիմ Կալընը Չիկագոյում թուրք քաղաքացիների հետ հանդիպման ժամանակ։ տեղեկությունը հայտնում է Anadolu-ն։

Կալընը հայտարարել է, որ ԱՄՆ-ում հայկական լոբբին «հակաթուրքական տրամադրությունները իր ինքնության մի մասն է դարձրել»։

«Կովկասում այժմ բոլորովին այլ գործընթաց է իրականացվում, և այն հիմքը, որի վրա այդ սփյուռքը կառուցել է իր բոլոր փաստարկները, փլուզման եզրին է։ Այլ կերպ ասած՝ Հայաստանի և Թուրքիայի միջև հակամարտությունը կամ հայ-թուրքական հակամարտությունը Կովկասում մոտենում է ավարտին։ Ղարաբաղի ազատագրմամբ և Ադրբեջանի կազմում այդ տարածաշրջանի վերաինտեգրմամբ պատմության նոր էջ է բացվել»,-նշել է Կալընը։

Նրա խոսքով` այդ առումով այլևս ոչ ոք ուրիշ ակնկալիքներ չունի, Անկարան ու Երևանը փոխադարձ քայլեր են ձեռնարկում հարաբերությունների կարգավորման համար: Միևնույն ժամանակ, Թուրքիայի նախագահի մամուլի քարտուղարը նշել է, որ կարգավորումից Հայաստանն ավելի մեծ օգուտ կստանա։

«Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորումը Հայաստանին՝ դեպի ծով ելք չունեցող, տնտեսապես թույլ և Ռուսաստանի հոգածության տակ գտնվող երկրին, մեծ ներդրում կբերի ինչպես քաղաքական, այնպես էլ տնտեսական իմաստով»,-նշել է Կալընը։

Ամենից շատ դիտված

09:46 Ռեկորդային հարձակում. ՌԴ-ն 1 ժամում մոտ 40 բալիստիկ հրթիռ է արձակել Կիևի ուղղությամբ
16:22 Շուտով ամուսնանում եմ. սննդաբան Լիլիթ Բասյանի ցնցող հայտարարությունն ու սիրելիի հետ նոր նկարը
23:40 Նիկոլիզմի բուն էությունն ազատությանը հակոտնյա լինելն է․ Ռուբեն Մելիքյան
18:14 Իսպանիա հասած հայկական ծիրանի ամբողջ խմբաքանակը փչացել է. պիտանի չէ իրացման
11:25 Արման Ծառուկյանն արձագանքել է Քովինգթոնից կրած պարտությանը
09:37 «Հարսնաքար» ռեստորանային համալիրի մոտ «Լադա»-ն ընկել է Հրազդան գետը․ ջրասուզակը գետից դուրս է բերել մեկ մարմին
13:40 Երևանում մարտաֆիլմ հիշեցնող զինված «ռազբորկան» տեսանկարահանվել է. պարզվել է՝ 2 մարտական նռնակներից մեկն է պայթել
09:31 Իրավիճակը դուրս է գալիս վերահսկողությունից. ԱՄՆ-ն նոր հզոր հարվածներ է հասցրել Իրանին
22:40 Մեր գյուղում ամենաշատը դաշտերին է վնասը եղել, կոմբայնը չի կարողանա դաշտ մտնել. Վահան Թումասյան
16:49 Ուկրաինական խոշորագույն լոգիստիկ կենտրոններից մեկն ամբողջությամբ այրվել է ռուսական հարձակման հետևանքով