Ներքին 4 տարի առաջ - 23:59 26-12-2021

Ինչո՞ւ են պակիստանցիներն ու հնդիկները սրտիկում Նիկոլ Փաշինյանին. խաղաղության դարաշրջա՞ն են ուզում

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նույնիսկ պակիստանցիների ու հնդիկների սրտի վարչապետն է, նրա գրառումները նույնիսկ այդ երկրների ֆեյսբուքյան օգտատերերն են լայքում ու սրտիկում: Բանն այն է, որ երկու օր առաջ տված հարցազրույցում Փաշինյանը մեծ ռեզոնանս առաջացնող արտահայտություններ է արել: Դրանց անդրադարձան շատերը, անգամ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն այլևս չդիմացավ: Այսպիսի արձագանքներից հետո Փաշինյանը փորձեց իր ֆեյսբուքյան էջում լրացուցիչ պարզաբանել իր իսկ ասածները: Փաշինյանի այդ վերջին գրառումը շատ արագ հավաքեց բազմաթիվ հավանումներ ու սրտիկներ, սակայն ոչ այնքան ՀՀ հպարտ քաղաքացիների, որքան հնդիկների, պակիստանցիների ու ֆեյքերի կողմից: Քաղաքացիներից մեկը տեղադրել էր սրտիկողների ցանկի մի մասի սքրինշոթները, որոնցում պարզ երևում է, որ Փաշինյանի երկրպագուները հայ չեն, այլ պակիստանցի, հնդիկ, իրանցի, ֆիլիպինցի, մի քանիսն էլ թուրք ու ադրբեջանցի: Ստացվում է, որ չունենալով բավարար հանրային աջակցություն' Նիկոլ Փաշինյանն այդ աջակցությունը փորձել է գնել Ֆեյսբուքից, ֆեյսբուքն էլ վերջինիս վաճառել է ձեռքի տակ եղածը' հնդիկներ, պակիստանցիներ, իրանցիներ..., կամ էլ շատ հնարավոր է, որ Նիկոլ Փաշինյանին անգամ այդ երկրներում են համարում ազգի հերոս և փրկիչ, որը գուցե նաև Հնդկաստանի ու Պակիստանի միջև երկարամյա կոնֆլիկտը լուծի, ինչպես Արցախյան կոնֆլիկտը լուծեց, և մի խաղաղության դարաշրջան էլ Ասիայում բացի:

Ֆոտոշարք

Ամենից շատ դիտված

13:30 Արցախը` «նիկոլական լվացքատուն». 467 մլն դոլարի նվերները և մեզ վրա մնացած միլիարդները
19:16 Քաջարանում բախվել են «Կամազ»-ը և «Kia Forte»․ բժիշկները պայքարում են վերջինի վարորդի կյանքի համար
15:18 Գեղարքունիքում «Kia»-ի ուղևորի՝ Հայաստանում հայտնի ԲԿ-ի բժիշկ-սրտաբանի մոտ հայտնաբերվել է մարիխnւանա
11:12 ԵՊՀ ռեկտորի կինը տարիներ շարունակ չի՞ ներկայացել աշխատանքի. մանրամասներ համալսարանից. Aravot.am
19:42 «Աթենք» մսամթերքի գործարանից 25-ամյա աշխատակիցը տեղափոխվել է հիվանդանոց
17:07 Միրզոյանը՝ ԵԱՏՄ-ից հնարավոր դուրս գալու և գազի գնի թանկացման մասին
11:19 Ադրբեջանցի հովիվ է հատել ՀՀ սահմանը. որտեղ է նա հիմա
21:55 13-ամյա տղան ընկերների հետ պահմտոցի խաղալիս մտել է էլեկտրակայան և հոսանքահարվել
11:58 Վայոց ձորի մարզում 3 ամսական երեխա է մահացել
12:33 Աբովյանում հայտնի «Բենզինների խաչմերուկում» տեղի ունեցած վիճաբանության արդյունքում կա վիրավոր. որոնվում են 2 կասկածյալ անչափահաս տղաները