copy image url
Ներքին 2 տարի առաջ - 20:22 26-12-2021

Երևանում անհայտ անձինք գողացել են Kia ավտոմեքենան, ապա դրանով Աբովյան քաղաքում թալանել մեկ այլ քաղաքացու խանութը. SHAMSHYAN.com

SHAMSHYAN.com տեղեկություններով, ոստիկանության Կոտայքի բաժնում նյութեր են նախապատրաստվում երեկ՝ դեկտեմբերի 25-ին, Կոտայքի մարզում տեղի ունեցած գողության փաստով: Այդ օրը՝ ժամը 02:50-ի սահմաններում, ՀՀ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել Աբովյան քաղաքի Ռոսիա փողոցի շենքերից մեկի բնակչից, ով հայտնել է, որ նույն օրը՝ ժամը 01:50-ի սահմաններում, իր խանութից գողություն է կատարվել: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված հասցե են ժամանել ոստիկանության Կոտայքի բաժնի օպերատիվ խումբը՝ հետաքննական բաժանմունքի ավագ հետաքննիչ Շահնազարյանի գլխավորությամբ: Ոստիկանները պարզել են, որ Ռոսիա փողոցի 4/12 հասցեում գտնվող խանութի սրահի մուտքի դուռը բացելու եղանակով մտել են ներս և դրամարկղից հափշատել խոշոր չափի գումար, ապա դիմել փախուստի:

Գ. Շամշյանի տեղեկություններով, խանութին պատճառվել է նաև գույքային վնաս, իսկ դրամարկղից էլ տարել են մոտ 250 հազ. դրամ: Գողությունից ժամեր առաջ, ՀՀ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն է ահազանգել Երևան քաղաքի Վ. Համբարձումյան փողոցի բնակիչ, 40-ամյա Ընծա Դ.-ն, ով հայտնել է, որ նույն օրը՝ ժամը 22:30-ից մինչև 22:40-ն ընկած ժամանակահատվածում, Կենտրոն վարչական շրջանի Վարդանանց փողոցի 5 հասցեի մոտից փախցրել են իրեն պատկանող, իր կողմից կայանված Kia մակնիշի ավտոմեքենան: Նշված վայր է ժամանել ոստիկանության Կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը՝ հետաքննական բաժանմունքի հետաքննիչ Տիգրանյանի գլխավորությամբ: Այս դեպքում ոստիկանության կենտրոնական բաժնում նյութեր են նախաատրաստում: Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ ավտոմեքենան փախցրած գողին կամ գողերի ինքնությունը պարզելու, նրանց և ավտոմեքենան հայտնաբերելու ուղղությամբ: Ըստ ոստիկանության օպերատիվ տեղեկությունների, Աբովյան քաղաքում խանութը թալանել են Ընծա Դ.-ի ավտոմեքենան փախցողները:

Ամենից շատ դիտված

09:44 Եռաբլուրի անունն էլ չտա՛ս, սատանա՛․ քաղաքացին՝ Դադիվանքի հոգևորականին
12:47 Ուսանողնե՛ր, այսօրվա ձեր պայքարից է կախված ձեր դիպլոմի վրա Հայաստանի Հանրապետություն կգրվի, թե՞ չէ
07:52 Ինչպե՞ս փչացնել այսօրվա հավաքը. Փաշինյանը հանձնարարել է լուծումներ գտնել. Ժողովուրդ
14:38 Օգնության ձեռք՝ կրկին Պետրոս Ղազարյանից․ իշխանությունը վերջին ճիգերն է գործադրում
16:35 Համազգային հանրահավաք՝ Հանրապետության հրապարակում. ՈւՂԻՂ
20:12 Լավ էլ ճանաչում ես ինձ, խոփդ քարին ա կպել․ Բագրատ Սրբազանը դիմեց Նիկոլ Փաշինյանին
11:50 Բազմաթիվ քաղաքացիներ Երևանի մուտքի մոտ միանում են սրբազան երթին․ ՈւՂԻՂ
12:35 Երևանի «Սուրբ Աստվածածին» եկեղեցու բակում հայտնաբերվել է 5 օրական երեխա. shamshyan.com
01:02 «Արքայական» ակումբը անհավանական հաղթանակ տարավ «իր մրցաշարում»․ ՉԼ-ի եզրափակչում՝ «Ռեալ» - «Բորուսիա» Դ․
13:35 Նիկոլ Փաշինյանի հերթական հաղթանակը. վարչապետի լուսանկարիչը թաքցնում է Արարատ լեռը