Ուղիղ եթեր
Մամուլ 4 տարի առաջ - 08:29 25-12-2021

Քաղաքական նոր ֆորմատը «միս ու արյուն է ստանում»․ Հրապարակ

«Հրապարակ» օրաթերթը գրում է․

«Սեպտեմբերի 30-ին գրել էինք, որ մի խումբ ակտիվ ընդդիմադիր գործիչներ քննարկում են նոր քաղաքական ձեւաչափ ձեւավորելու հարցը` շաբաթը մի քանի անգամ հավաքվում են, հիմնականում՝ Նարեկ Սամսոնյանի գրասենյակում: Ներկա են լինում ՀՀԿ-ական Արփինե Հովհաննիսյանը, նախկին ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը, իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը, քաղաքագետ Սուրեն Սարգսյանը եւ այլք: Սակայն նշվածներից մի քանիսը շտապեցին հերքել լուրը` հավատացնելով, որ այդ հանդիպումները պատահական են եղել, ոչ մի ծրագիր չկա։ Անցավ մի քանի ամիս, եւ մեր նշած ձեւաչափը կարծես միս ու արյուն է ստանում: Նշված անձինք հրապարակային քննարկումների են մասնակցում, որոնք, որպես կանոն, ընթանում են Բաղրամյան պողոտայի սկզբնամասում գտնվող «Օպերա սյուիթ» հյուրանոցային համալիրում:

Երեկ էլ նման քննարկում է կայացել․ «2022 թվական՝ Հայաստան․ լինել, թե չլինել» թեմայով, Նաիրա Զոհրաբյանի ՀԿ-ի նախաձեռնությամբ, որին արդեն մշտապես մասնակցող հյուրերի ցանկ կա: Այդ կազմում հիմնականում մեր թվարկած գործիչներն են։ Երեկ մասնակցել են նաեւ Արմեն Աշոտյանը, մեկնաբան-հաղորդավար Դավիթ Սարգսյանը եւ Այլընտրանքային նախագծեր խմբի անդամ Վահե Հովհաննիսյանը»։

Հոդվածն ամբողջությամբ կարդացեք «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

08:05 Ստեփանավանում առաջատար է «Գործարարը»՝ Արմեն Գրիգորյանի առաջնորդությամբ
22:25 Նիկոլ Փաշինյանը տիկնոջ հետ ներկա է եղել «Լռության էքսպոնատներ» ցուցադրության բացմանը
21:41 Կիրանցում «Քաղաքացիական պայմանագիրը» ստացել է ձայների 88.89%-ը
22:53 Թրամփը հայտարարել է առաջիկայում Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցությունների մասին
11:47 «Չայնիի» ոլորաններում 4 մեքենայի բախման հետևանքով վիրավորներ կան․ հայտնի են նրանց ինքնությունները
10:00 Կանացի շարֆ` նվեր Նիկոլ Փաշինյանին, իսկ Աննա Հակոբյանի նվերները չեն հայտարարագրվում
21:56 Ժամը 20:00-ի դրությամբ մասնակցության արդյունքները
13:45 Թաթուլ Պետրոսյանի մահից հետո Միլենան առաջին անգամ անդրադարձել է իրենց ընտանեկան խնդիրներին
22:08 Եվրահանձնաժողովը Ուկրաինային 70 մլրդ եվրո հատկացնելու ուղիներ է փնտրում
13:22 Երևան-Աշտարակ ճանապարհի վթարից տուժած երկու երեխայի վիճակը ծայրահեղ ծանր է․ մեկ երեխա մահացել է