Ավելին 4 տարի առաջ - 23:59 24-12-2021

Գոհար Ավետիսյանը հուզիչ գրառում է արել մոր ծննդյան կապակցությամբ

Հայտնի դիմահարդար Գոհար Ավետիսյանն Ինստագրամի իր էջում ընտանեկան լուսանկարներ է հրապարակել ու ծննդյան օրվա կապակցությամբ շնորհավորել մորը։

«Այսօր իմ մայրիկի` աշխարհի ամենահիասքանչ կնոջ ծննդյան օրն է։ Ես ուզում եմ ամենահեղեցիկ ու բարի խոսքերն ասել, որովհետև դրանք բոլորը նրա մասին են։ Ամենաբարի, ամենաքնքուշ, ամենաարդար, ազնիվ, անշահախնդիր, ուժեղ ու գեղեցիկ, եղիր ամենաառողջն ու երջանիկը։ Թող քո բոլոր երազանքներն իրականանան»,- գրել է Գոհարը։

Նա ընդգծել է, որ յուրաքանչյուր երեխայի համար աշխարհի ամենաքաղցր բույրն իր մայրիկինն է։

«Ձեր մայրիկի ու երեխայի հոտը երբեք ոչ մեկի հետ չեք կարող շփոթել, այն յուրահատուկ է, սրտիդ համար ամենահարազատը»,- ավելացրել է նա։

«Մամ, ցանկանում եմ, որ ապրես քո տատիկի ու մեծ տատի պես՝ 100 տարի։ Շնորհաալ եմ քեզ, որ միշտ հավատացել ու աջակցել ես ինձ։ Քո հավատի շնորհիվ ես կարողացա ապացուցել ինքս ինձ, որ եթե մի բան շատ ես ցանկանում, ապա կարող ես դա անել։ Ես քեզ անսահման շատ եմ սիրում», գրել է նա։

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
09:53 Գրիբոյեդով-Խորոնք ճանապարհին «BMW»-ն բախվել է ծառին և կողաշրջված հայտնվել դաշտում․ 37-ամյա վարորդը մահացել է
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
10:50 Գորիսի բժիշկները, մեկնելով կանչի վայր, արձանագրել են 10 ամսական աղջնակի մահը