Ներքին 4 տարի առաջ - 21:17 24-12-2021

Հայկական կողմը որևէ պարագայում չի համաձայնի առանց մաքսային ստուգումների և մաքսային տուրքի գանձման ճանապարհ տրամադրել Ադրբեջանին․ Փաշինյան

Հայկական կողմը որևէ պարագայում չի համաձայնի առանց մաքսային ստուգումների և մաքսային տուրքի գանձման ճանապարհ տրամադրել Ադրբեջանին: Այդ մասին ԶԼՄ-ների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների համար կազմակերպված առցանց ասուլիսի շրջանակում ասաց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչու չի հաջողվել Ադրբեջանի հետ հասնել համաձայնության ավտոճանապարհների ապաշրջափակման հարցում, արդյոք Ադրբեջանը այլ պահանջներ է առաջ քաշել և որոնք են Հայաստանի կարմիր գծերը:

«Բրյուսելյան հանդիպումից առաջ ես արդեն իմ ֆեյսբուքյան էջում գծանշել էի հայկական կողմի կարմիր գծերը, որի իմաստը հետևյալն է, որ միջանցքային որևէ տրամաբանություն մենք չենք ընդունում և այն, ինչ-որ պայմանավորվեցինք կամ խոսեցինք երկաթուղիների մասով Բրյուսելում, Սոչիում սկսված խոսակցության ամփոփումն էր, և այնտեղ արձանագրումը հետևյալն է, որ երկու կողմերից կգործի մաքսային և սահմանային հսկողություն, որը մեզ համար ընդունելի է, Ադրբեջանի համար ընդունելի է և մենք հիմա պայմանավորվեցինք գործարկել երկաթուղու շինարարությունը»,- ասաց Փաշինյանը:

Վարչապետն ընդգծեց` ավտոճանապարհների հետ կապված հայկական կողմի սկզբունքային դիրքորոշումը մնացել է նույնը:

«Եվ ես, և Ադրբեջանի նախագահը փորձեցինք մտնել մանրամասների մեջ, փորձեցինք հասկանալ, թե ինչն է պատճառը, որ մենք արտահայտում ենք ահա այսպիսի դիրքորոշումներ, որովհետև հրապարակային հնչող դիրքորոշումները դրանք սառցասարի երևացող կողմն է, բայց կան պատճառներ և խնդիրներ, որոնց պատճառով այս կամ այն դիրքորոշումն ենք արտահայտում: Եվ երբ որ մտանք մանրամասների մեջ, անկեղծ ասած, այդ մանրամասն քննարկումների ժամանակ այդտեղ էլ տեսա հնարավորություն, որ մենք կարող ենք գալ որոշակի լուծումների, որտեղ թե մեր դիրքորոշումները, թե Ադրբեջանի առաջ քաշած զուտ գործնական խնդիրները կարող են իրականում լուծում ստանալ: Բայց այս մասով որևէ պայմանավորվածություն չունենք, պարզապես այդ հանդիպումից հետո որոշակի հնարավորություններ տեսա և հնարավորությունները պետք է փորձենք օգտագործել, որպեսզի այս հարցում իրական կոմպրոմիսային լուծում գտնենք, որը չի հատում այն կարմիր գծերը, որոնց մասին ես արդեն ասել եմ ավտոճանապարհների մասով»,- եզրափակեց Փաշինյանը:

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
15:30 Դեռ դիմակ եմ կրում. դերասանուհի Մարիամ Ադամյանը խոսել է իր ինքնազգացողության և ապաքինման մասին
21:48 Աննա Հակոբյանն Ադիս Աբեբայում մասնակցում է միջազգային համաժողովի
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
21:00 Եթե պետությունը չի պաշտպանում իր հարկատուին, ապա ո՞րն է նրա դերը. Wildberries-ի վաճառողները կանգնած են փակուղու առաջ
21:57 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ Տիգրան Արզաքանցյանի որդու
21:30 «Արտֆուդի» միլիարդների վնասն ու Սողոմոնյանների ընտանիքի կապիտալի պատմությունը