Արտաքին 4 տարի առաջ - 15:17 24-12-2021

Պարացետամոլը կարող է հանգեցնել հույզերի կորստի. հետազոտություն

Կախված դեղաչափից՝ ցավազրկողները, ինչպիսիք են իբուպրոֆենը, ասպիրինը կամ ացետամինոֆենը, սովորաբար կարելի է ընդունել առանց դեղատոմսի և առանց խնդիրների: Պարացետամոլի դեպքում պահանջվում է պաշտոնական դեղատոմս 500 մգ կամ ավելի դեղաչափի համար: Առողջ մեծահասակներին խորհուրդ տրվող առավելագույն օրական դեղաչափը կազմում է 4000 մգ:

Շատ մարդիկ, ինքնուրույն ընդունելով պարացետամոլի մեծ չափաբաժիններ, հաճախ չեն կասկածում հնարավոր կողմնակի ազդեցությունների և հետևանքների մասին: Մարդկանց մեծամասնությունը դա չի համարում վտանգավոր կամ վարժվածություն առաջացնող: Գերդոզավորումը և վերահսկողության բացակայությունը կարող են առաջացնել լյարդի անբավարարություն:

«Ացետամինոֆենը կարող է վնասել լյարդը, հատկապես երեխաների, երբ նրանց տրվում է մեծ չափաբաժին: Լյարդը բորբոքվում է, քանի որ այն չի կարող հեռացնել քայքայված նյութերը, և որքան շատ լյարդի բջիջները ոչնչացվեն, այնքան ավելի դրամատիկ կլինի»,- ասել է Գյոպինգենի ցավի և պալիատիվ կենտրոնից Գերհարդ Մյուլլեր-Շվեֆեն:

Կախված ընդունած պարացետամոլի քանակից և ժամանակահատվածից՝ ցավազրկողը կարող է առաջացնել վարժվածություն: Պարացետամոլը հիմնականում ազդում է կենտրոնական նյարդային համակարգի վրա։

Պարացետամոլի անվերահսկելի օգտագործումը խանգարում է ցավի վերահսկման բնական համակարգերին՝ առաջացնելով «էմպատիայի կորուստ», զգուշացնում է Մյուլեր-Շվեֆեն։ «Մեզ համար միևնույն է լինում՝ տառապո՞ւմ է ինչ-որ մեկը, թե՞ ուրախանում: Պարացետամոլի չափից ավելի օգտագործումը ստեղծում է ներքին հուզական պատյան: Բայց նաև «մարդը հանկարծակի որոշումներ է կայացնում՝ առանց կշռադատելու: Նրանք ավելի պատրաստ են լինում ռիսկի դիմել»,- ավելացրել է Մյուլլեր-Շվեֆեն:

Ամենից շատ դիտված

19:00 Գազը կարող է դառնալ 600 դոլար, և կասեն՝ դա ինքնիշխանության գինն է. Զոհրաբյան
09:00 Մինչ մեզ Եվրոպա են «տանում», Սանոսյանի եղբայրը ՌԴ անձնագրով միլիոններ է դիզում
15:35 Մի փեսան՝ քաղաքապետի տեղակալ, մյուսը՝ տնօրեն, խնամին՝ բաժնի պետ. Գյումրիի «ներքին կապերը»
20:55 Քաղաքացին թանկարժեք մեքենան կայանել է «Զվարթնոց»-ում. վերադառնալով՝ այն հայտնաբերել է վնասված
22:48 Տավուշից հունիսի 4-ի դրությամբ հեռացել է 255 ընտանիք՝ 1122 արցախցի․ լրագրող
12:26 Աշխարհում 500 մարդ սառեցվել է՝ ապագայում վերակենդանանալու ակնկալիքով
11:22 Պարզվել է Արտենիում Ford Transit-ի և «ԶԻԼ»-ի բախման հետևանքով մահացածի և վիրավորների ինքնությունը
20:24 Իշխան Սաղաթելյանի կինը հարցաքննության է հրավիրվել
20:37 Բախվել են «Toyota Camry»-ն և ալյուրով բարձված բեռնատարը․ վերջինը կողաշրջվել է. կան վիրավորներ
19:15 ՌԴ-ն պատրաստ է Ուկրաինայի հետ խաղաղության բանակցությունների Ստամբուլյան համաձայնագրերի հիման վրա․ Պուտին

Ձեզ գուցե հետաքրքրի