Ներքին 4 տարի առաջ - 23:40 22-12-2021

ԱԺ-ում քննարկվել է ««Հիդրոօդերևութաբանական գործունեության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը

ՀՀ ԱԺ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովը, Արմեն Գևորգյանի նախագահությամբ, դեկտեմբերի 22-ին քննարկել է կառավարության հեղինակած ««Հիդրոօդերևութաբանական գործունեության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը:

Հիմնական զեկուցող, ՀՀ շրջակա միջավայրի նախարար տեղակալ Գայանե Գաբրիելյանի ներկայացմամբ առաջարկվող լրացումները պայմանավորված են ԵԱՏՄ Բարձրագույն Եվրասիական տնտեսական խորհրդի 2019 թվականի մայիսի 29-ի թիվ 4 որոշման պահանջի կատարման և լիազոր մարմնին օդերևութաբանության և եղանակի կանխատեսման բնագավառում ծառայություններ մատուցող ֆիզիկական և իրավաբանական անձանց պետական ռեեստրի վարման լիազորություն տալու, նրանց հաշվառելու անհրաժեշտությամբ: Նախագծի ընդունումով կապահովի օրենքի ներդաշնակեցումը ԵՏՄ իրավակարգավորումներին` նպաստելով օդերևութաբանական ծառայությունների մատուցման ոլորտում միասնական քաղաքականության և միջազգային պարտավորությունների արդյունավետ իրականացմանը:

Գայանե Գաբրիելյանը պատասխանել է ռեեստրի վարմանը, գործառույթների չափորոշիչներին վերաբերող հարցերին:

Ռեեստրի վարման վերաբերյալ իր դիտարկումներն է ներկայացրել նաև «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Լևոն Ազիզյանը: Նա տեղեկացրել է, որ ներկա պահին Հայաստանում կա 46 օդերևութաբանական կայան: Ըստ նրա` մեր երկիրն առանձնանում է ֆիզաշխարհագրական բազմազանությամբ, և անհրաժեշտ է անընդհատ ընդլայնել օդերևութաբանական դիտարկումների ցանցը:

Նախագիծը ստացել է դրական եզրակացություն:

Ամենից շատ դիտված

20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
14:22 Մենք վերջ ենք դնում միջուկային հրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
14:55 Շարունակում ենք մեր արդար պայքարը՝ չթույլատրելով նվաստացնել հայ ժողովրդին և հայոց պետականության իրավունքները. Դավիթ Մանուկյանը՝ Բաքվի բանտից
15:30 Դեռ դիմակ եմ կրում. դերասանուհի Մարիամ Ադամյանը խոսել է իր ինքնազգացողության և ապաքինման մասին
13:01 ՀՀ-ից Իսպանիա դեռ ծիրան չի արտահանվել. Էկոնոմիկայի փոխնախարար
11:25 Արման Ծառուկյանի մենեջերից՝ մեքենա, գործարարից՝ տուն. Արսենի բիզնեսն ու երազանքը
09:12 9-րդ գիշերն անընդմեջ. ԱՄՆ-ն նոր լայնամասշտաբ հարվածներ է հասցրել Իրանին
09:34 Տրիբունաների դժգոհությունը. ԱԱ եզրափակիչից հետո երկրպագուները սուլել են Դոնալդ Թրամփին և Ջանի Ինֆանտինոյին
21:48 Աննա Հակոբյանն Ադիս Աբեբայում մասնակցում է միջազգային համաժողովի

Ձեզ գուցե հետաքրքրի