Արտաքին 4 տարի առաջ - 21:16 21-12-2021

Թուրքիայի պետական լրատվամիջոցն անդրադարձել է հայ-թուրքական կարգավորման հարցին

Թուրքիայի պետական TRThaber-ի լրատվական կայքը «Թուրքիայի և Հայաստանի միջև կարգավորման գործընթաց. հանդիպումը կարճ ժամանակում կիրականացվի» վերնագրով նյութ է հրապարակել: Այս մասին հաղորդում է Ermenihaber-ը։

Նշելով, որ երկու կողմերն էլ արդեն հայտարարել են հատուկ ներկայացուցիչների անունները՝ լրատվամիջոցը ներկայացրել է այն հարցերը, որոնք քննարկվելու են առաջիկա հանդիպումների ընթացքում:

Ըստ այդմ՝ առաջնային հարցերից մեկը, որին տրվելու է կարևորություն, Թուրքիայի և Հայաստանի միջև քաղաքական գործընթացի վերաակտիվացումն է:

Ուղղություններից մեկն էլ վերաբերում է Հայաստանի՝ Ադրբեջանի հետ ունեցած խնդիրների լուծմանը: Նշվում է, որ փորձ կարվի այդ ուղղություններով առաջընթաց գրանցել:

Ըստ TRThaber՝ այդ ընթացքում (տրանսպորտային) հաղորդակցության հարցում կարվեն հստակ քայլեր։ Հաղորդակցությանը զուգահեռ կքննարկվեն տնտեսական հարաբերություններին առնչվող հարցեր, ինչպես նաև սահմանային անցակետերի (բացման) հարցը:

Ամենից շատ դիտված

19:16 Քաջարանում բախվել են «Կամազ»-ը և «Kia Forte»․ բժիշկները պայքարում են վերջինի վարորդի կյանքի համար
15:18 Գեղարքունիքում «Kia»-ի ուղևորի՝ Հայաստանում հայտնի ԲԿ-ի բժիշկ-սրտաբանի մոտ հայտնաբերվել է մարիխnւանա
19:42 «Աթենք» մսամթերքի գործարանից 25-ամյա աշխատակիցը տեղափոխվել է հիվանդանոց
17:07 Միրզոյանը՝ ԵԱՏՄ-ից հնարավոր դուրս գալու և գազի գնի թանկացման մասին
21:55 13-ամյա տղան ընկերների հետ պահմտոցի խաղալիս մտել է էլեկտրակայան և հոսանքահարվել
18:34 Երևան-Մեղրի ավտոճանապարհին բախվել են «Shacman» բեռնատարը և «Opel»-ը․ հայր ու որդի տեղափոխվել են հիվանդանոց
17:23 Վարդևանյանը պնդում է՝ ավագանու ընտրություններից առաջ իշխանությունները փորձում են վախ տարածել
18:09 Ինձ համար կարեւոր էր, որ որդիս մկրտվի Հայաստանում. Արման Մարգարյան
18:14 Վարդան Ղուկասյանին նոր մեղադրանք է առաջադրվել
16:00 Եթե ցուցարարները Փաշինյանի հրաժարականը պահանջեն՝ տալո՞ւ է

Ձեզ գուցե հետաքրքրի