Երևան +11°
copy image url
Ներքին 2 տարի առաջ - 12:15 21-12-2021

Տարակուսելի է, որ ստորագրահավաքին չմիացած «Իմ քայլի» անդամները չեն ներկայացել նիստին․ Դավիթ Խաժակյանը՝ Հայկ Մարությանին

Հասկանալով ամբողջ իրավիճակը և նաև տեսնելով այն թվաքանակը, ովքեր չեն միացել ստորագրահավաքին, ինձ համար տարակուսելի է, որ չմիացած մարդիկ այստեղ չեն։ Այս մասին ասել է Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Դավիթ Խաժակյանը` անդրադառնալով ավագանու նիստին «Իմ քայլի» անդամների չներկայանալուն։

«Որքան էլ սկզբունքները տարբեր լինեն, այնուհանդերձ քաղաքականությունը սկզբունքների պաշտպանության արվեստ է, և մարդիկ, ովքեր չեն միացել և պաշտպանել են Ձեզ, կարծում եմ՝ հիմա պետք է այստեղ լինեին»,- ասել է Խաժակյանը։

Նշենք, որ Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամները բոյկոտել են ավագանու նիստը և չեն ներկայացել, ուստի քվորում չլինելու պատճառով նիստը չկայացավ։