Ներքին 4 տարի առաջ - 11:25 21-12-2021

«Իմ քայլը» բոյկոտեց. Երևանի ավագանու հերթական նիստն ընդմիջվեց 30 րոպեով

Երևանի ավագանու այսօրվա՝ դեկտեմբերի 21-ի նիստը սկսելուն պես 30 րոպեով ընդմիջվեց՝ քվորում չլինելու պատճառով։ Նշենք, որ ներկա պահին դահլիճում ավագանու 7 անդամ է ներկա։

Քաղաքապետ Հայկ Մարությանը հայտնեց․

«Ուզում եմ մեր երևանցիներին ուրախալի լուր հայտնել․ այսօր ևս 280 վերելակի մրցույթ է հայտարարվել։ Ստացվում է, որ 2021 թվականին մենք արդեն տեղադրել ենք 54 վերելակ, որը հատուկ նախատեսված էր մեր վերջին պատերազմական գործողությունների հետևանքով հաշմանդամություն ստացած զինվորների համար, 46 վերելակի մրցույցն այս պահին արդեն ընթացքում է՝ ստացվեց՝ 100։ Ընդհանուր արդեն 520-ը տեղադրված էր, ինչը դարձավ 620, և 100-ը ավելի վաղ հայտարարվել էր, որ մրցույթը հայտարարված է, ևս այս 280-ի համար էլ այս պահին մրցույթը հայտարարվեց։ Փաստացի՝ 2022 թվականին մենք Երևանում ընդհանուր կունենանք փոփոխված, լրիվ նոր 1000 վերելակ»,-ասաց նա։

Ամենից շատ դիտված

08:01 Թրամփը բացատրել է ՌԴ-ի դեմ «դժոխային պատժամիջոցներից» հրաժարվելու պատճառը
13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
11:12 Ես Երևանում եմ, ինձ աջակցող բազմաթիվ մարդիկ կան, բայց Բաքվում մեր հայրենակիցները ամբողջությամբ մեկուսացված են. Ծառուկյան
15:01 Ֆրանսիայի վարչապետը մի շարք շրջաններում պարետային ժամ սահմանելու հանձնարարական է տվել
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
09:00 «Ֆակտորի փրոդաքշնը» անգամ 1000 խոշոր հարկատուների ցանկում չկա