Ներքին 4 տարի առաջ - 16:50 20-12-2021

ՄԻՊ-ի թեկնածուն թաքցրել է ծնողների ունեցվածքի մասին ինֆորմացիան

Մարդու իրավունքների պաշտպանի իշխանական թեկնածու Քրիստինե Գրիգորյանը, որը Արդարադատության նախարարի առաջին տեղակալն է, Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կայքում չի ներկայացրել իրեն փոխկապակցված անձանց ցուցակը, չնայած Գրիգորյանը նույն հասցեում է բնակվում հոր՝ Աղվան Գրիգորյանի, եղբոր՝ 1990 թվականին ծնված Արաբո Գրիգորյանի և 1957 թվականին ծնված Մարո Նավասարդայնի հետ, որը, ենթադրվում է՝ Գրիգորյանի մայրն է։

Ըստ «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի՝ բարձրաստիճան պաշտոնատար անձին փոխկապակցված անձինք են համարվում «բարձրաստիճան պաշտոնատար անձի կամ նրա ամուսնու հետ` ներառյալ մինչև 2-րդ աստիճանի արյունակցական կապի մեջ գտնվող անձինք։ Բարձրաստիճան պաշտոնատար անձի հետ արյունակցական կապի մինչև 2-րդ աստիճանի մեջ են գտնվում արյունակցական կապի 1-ին աստիճանի մեջ գտնվող անձինք, ինչպես նաև վերջիններիս հետ արյունակցական կապի 1-ին աստիճանի մեջ գտնվող անձինք: Արյունակցական կապի 1-ին աստիճանի մեջ են գտնվում անձի զավակները, ծնողները, քույրերը և եղբայրները»։

Այսինքն՝ Գրիգորյանը պետք է ներկայացներ իր ծնողների և եղբոր ունեցվածքի վերաբերյալ տեղեկություն, սակայն այն հանրությանը հասանելի չէ, ինչը պաշտոնատար անձի էթիկայի ու օրենքի խախտում է և կոռուպցիոն ռիսկեր է պարունակում։ Ինչ վերաբերում է Քրիստինե Գրիգորյանի ներկայացրած վերջին հայտարարագրին, ապա նա 2020 թվականին հայտարարագրել է բնակարան Քանաքեռ Զեյթունի բազմաբնակարան շենքերից մեկում։ 2020 թվականի վերջին Քրիստինե Գրիգորյանի բանկային հաշիվներին առկա է եղել 7 մլն 272 հազար դրամ, կանխիկ գումարը կազմել է 3 մլն 100 հազար դրամ, և 9 հազար ԱՄՆ դոլար։



Ավելիին տեղեկանալու համար բաժանաորդագրվեք Oragir.news-ի ֆեյսբուքյան էջին։

Ամենից շատ դիտված

19:47 Ես ձեր օգնության կարիքն ունեմ. Աննա Հակոբյանը խնդրանքով է դիմել կայացած և համարձակ կանանց
09:00 Ալեն Սիմոնյանի կադրերի «ողբը». ԱԺ «էթնիկ զտումների» նախապատմությունը
21:05 Ողբերգական ավտովթար-հրդեհ Արարատի մարզում. կրակը մարելուց հետո հայտնաբերվել է 3 մոխրացած մարմին, կան վիրավորներ
21:25 Ինչ է նվիրել Մեսսին Արգենտինայի հավաքականի ֆուտբոլիստներին ԱԱ-ից հետո
22:47 Ինչը կարող է լուծել Հայաստանի էներգետիկ անկախության հարցը. Նարեկ Կարապետյան
19:12 Սա հանցավոր լռելյայն համաձայնություն է. հրամանատարները պետք է նույն խստությամբ դատվեն, ինչ հանցանք գործած զինվորները
09:26 9098 ՃՏՊ, 616 զոհ․ վարորդական կրթությունը պետք է սկսվի դպրոցից
21:14 5 միլիարդ դրամ պարգևավճար. ո՞ւմ և ինչի համար. Սուրեն Սուրենյանց
14:23 Գևորգ Գրիգորյանը հրապարակել է նոր ընտրյալի հետ համատեղ լուսանկարներ. ով է նա
18:37 Համաճարակի վտանգ Երևանի կենտրոնում. դիտահորից դուրս թափվող կեղտաջրերը լցվում են մարդկանց տան նկուղներ և բակեր