Ներքին 4 տարի առաջ - 13:47 20-12-2021

Արտակ Դավթյանի ստորագրությամբ գրությունը փաստում է, որ ԶՈւ ստորաբաժանումները շուրջ 20 կմ հետ են  քաշվել

Այսօր՝ դեկտեմբերի 20-ին, ԱԺ ճեպազրույցների սրահում «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Աննա Գրիգորյանի և Գեղամ Մանուկյաանի մամուլի ասուլիսն էր։ Պատգամավորները խոսեցին մեկ տարի անց Սյունիքից զորքերի հետքաշման և ստեղծված իրավիճակի մասին: Ըստ ժամանակահատվածների կներկայացվեն նաև պատգամավորական հարցումների արդյուքները։ Մեկ տարի շարունակ բոլոր գերատեսչությունները խոսել են կա՛մ բանավոր հրամանների մասին, կա՛մ խուսափել են պատասխանել։ Այս մասին հայտարարեց պատգամավոր Գեղամ Մանուկյանը։

Նա նշեց, թե ԳՇ պետ Արտակ Դավթյանի ստորագրությամբ հարցման պատասխան է ստացել, որի ամբողջական բովանդակությունը չի կարող հրապարակել, քանի որ գաղտնի է, սական մի բան, ըստ Մանուկյանի, հստակ է․ «ՀՀ ԶՈւ ԳՇ պետ, գեներալ Արտակ Դավթյանի ստորագրությամբ գրությունը փաստում է, որ 2020-ի դեկտեմբերին Սյունիքում ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները, կամավորական խմբերը շուրջ 20 կմ հետ են քաշվել, Գորիս-Կապան ճանապարհի 21 կիլոմետրանոց հատվածը դարձել է Ադրբեջանի տիրապետության տակ՝ գրավոր փաստաթղթի հիման վրա»,- ասաց Մանուկյանը։

Նրա խոսքով, մեկ տարի շարունակ ՀՀ քաղաքական ղեկավարությունը, պաշտպանական գերատեսչությունը հասարակությունից գաղտնի են պահել, խուսափել են բարձրաձայնել, հրաժարվել են պատասխանել հարցումներին, թե ինչի հիման վրա են Սյունիքում զորքերը հետ քաշվել, և միայն հիմա՝ մեկ տարի հետո, ԳՇ-ն եկավ փաստելու, որ իրականում եղել է փաստաթուղթ, հավելելով, որ Պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը և ՌԴ Պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն ստորագրել են փաստաթուղթ, որով հայկական զորքերը հետ են քաշվել՝ անվտանգային լուրջ սպառնալիքներ ստեղծելով Սյունիքի և, առհասարակ, ամբողջ ՀՀ-ի համար։ Պատգամավոր Աննա Գրիգորյանն ասաց, որ ուղիղ մեկ տարի առաջ ադրբեջանիցները Սյունիքում GPS սարքերով մոտենում էին հայկական գյուղերին և գծում մեր սահմանները։ Նիկոլ Փաշինյանն ասում էր՝ բանավոր փոխըմբռնման հիմքով է, որ առաջ էին եկել։

«Երբ ադրբեջանցիները կանգնած են Սյունիքում, դա ի՞նչ փաստաթղթի հիման վրա է, որը մինչ այսօր թաքցվում է և փաստացի մեր մեջքի հետևում է ստորագրվել»,- ասաց նա և հավելեց. «Պատերազմի ընթացքում Նիկոլ Փաշինյանը գնում է Սյունիք և համայնքապետերին ասում կազմակերպել Սյունիքի ինքնապաշտպանությունը, դեկտեմբերի 17-ին հրաման է տալիս, որ զորքերը հետ գան, որ տարբեր հատվածներում մոտ 20 կմ առաջ են եղել ադրբեջանցիների այսօրվա տեղակայման վայրից»:

Աննա Գրիգորյանը ներկայացրեց նաև, որ երբ համայնքապետները ասել են, որ պատրատ են մինչև վերջ կանգնելու, Պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը ասել է․ «դե, գնացեք, մենք ձեզ հետ չենք, կարողանո՞ւմ եք պաշտպանել, պաշտպանեք։ Մենք ձեզ հետ չենք»։ Գրիգորյանը հավելեց՝ ստորագրվել է փաստաթուղթ զորքերը հետ կանչելու վերաբերյալ: Աննա Գրիգորյանը նկատեց, որ Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ զորքերի հետքաշման հրամանը ինքն է հնչեցրել։ «Իշխանությունները հերթական գաղտնի գործընթացներն են նախաձեռնում, այս դեպքում արդեն Թուրքիայի հետ: Պետք է հասկանալ, որ այն, ինչ հնչեցվում է, միշտ չէ, որ իրականություն է»,- ասաց նա։

Քնարիկ Պետրոսյան

Ամենից շատ դիտված

21:25 Ամեն նոր պաշտոնի հետ նոր կին է ունենում. Տեր Վրթանեսը` Ալեն Սիմոնյանի մասին
12:53 Ես վերադարձրի ՀՀ անձնագիրս, այլևս երբեք Հայաստան չեմ գա. Նորատ Տեր-Գրիգորյանց
13:18 Այն, ինչ Թալեաթին չհաջողվեց լիովին իրականացնել, ավարտին կհասցնի Հայաստանի կառավարությունը
21:55 3 գյուղ` 1 տրանսպորտի հույսին․ մարդիկ ոտքի վրա ու ճզմված են հասնում տուն
13:38 ԵՊՀ Աստվածաբանության ֆակուլտետին «Հայոց պատմություն» առարկան պետք չէ. տիրադավը հրահանգել է, դեկանը՝ գրել զեկուցագիրը, ռեկտորը՝ հաստատել. 168.am
13:29 Պարուհի Սոնա Եսայանն ու հումորիստ Գրիգ Գևորգյանը սպասում են իրենց առաջնեկին
17:22 Երգչուհի Լոբոդան կադրեր է հրապարակել Ալեն Սիմոնյանի հարսանեկան արարողությունից
18:38 Հանդիսատեսը 30 րոպե պինդ գրկել էր ինձ. Սիրուշոյի անդրադարձը Coca-Cola Fest 2026-ի ելույթին
23:03 Արմավիր-Գյումրի ավտոճանապարհի ողբերգական վթարից տուժած ընտանիքը դեռ ապաքինվում է․ երեխաներից մեկին վերջերս վիրահատել են
14:10 Հայկոյի մեղեդին, Դիլիջանի ջերմությունն ու աստղային կազմը․ էկրան է բարձրացել «Մի գդալ սեր» ֆիլմը