Արտաքին 4 տարի առաջ - 10:33 20-12-2021

Վաշինգտոնը ողջունում է Ադրբեջանի կողմից 10 հայ զինվորականների ազատ արձակումը

Վաշինգտոնը ողջունում է Ադրբեջանի կողմից 10 հայ զինվորականների ազատ արձակումը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի բրյուսելյան բանակցություններից հետո։ Այս մասին Twitter-ի իր էջում գրել է Պետդեպի մամուլի ծառայության ղեկավար Նեդ Փրայսը։

«Ողջունում ենք ԵՄ աջակցությամբ դեկտեմբերի 19-ին Ադրբեջանի կողմից Հայաստանի 10 ձերբակալվածների (զինվորականների) ազատ արձակումը։ Կոչ ենք անում շուտափույթ ազատ արձակել մնացած բոլոր ձերբակալվածներին։ Մենք կարևորում ենք ձերբակալվածների նկատմամբ միջազգային պարտավորություններին համապատասխան մարդասիրական վերաբերմունքը»,- գրել է նա։

Հիշեցնենք, որ երեկ հայտնի դարձավ, որ Ադրբեջանը Հայաստանին է վերադարձրել 10 զինծառայողների, որոնք գերեվարվել էին նոյեմբերի 16-ին տեղի ունեցած սահմանային բախումների ժամանակ։

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
09:53 Գրիբոյեդով-Խորոնք ճանապարհին «BMW»-ն բախվել է ծառին և կողաշրջված հայտնվել դաշտում․ 37-ամյա վարորդը մահացել է
10:50 Գորիսի բժիշկները, մեկնելով կանչի վայր, արձանագրել են 10 ամսական աղջնակի մահը