Ուղիղ եթեր
Ներքին 4 տարի առաջ - 14:04 17-12-2021

Թալինում համայնքապետ ընտրվեց ՔՊ-ի թեկնածու Տավրոս Սափեյանը

Արագածոտնի մարզի Թալին համայնքի ավագանու անդրանիկ նիստում համայնքապետ ընտրվեց ՔՊ-ի թեկնածու Տավրոս Սափեյանը:

Նշենք, որ ընդդիմադիր «Զարթոնք», «Հայք» կուսակցությունները և «Մեր համայնքը» կուսակցությունների դաշինքը քաղաքապետի պաշտոնում առաջադրեցին «Հայք» կուսակցությունից Դավիթ Մանուկյանի թեկնածությունը:

Տավրոս Սափեյանն ստացավ 11 կողմ ձայն, Դավիթ Մանուկյանը՝ 10 կողմ ձայն: