Ներքին 4 տարի առաջ - 12:52 17-12-2021

Նորոգվում է Ազատանի մանկապատանեկան մարզադպրոցի կտուրը

Ազատանի մանկապատանեկան մարզադպրոցի կտուրը կնորոգվի առաջնահերթ լուծում պահանջող հիմնախնդիրների ծրագրով:

Շիրակի մարզպետարանի տեղեկատվության ու հասարակայնության հետ կապերի բաժնից տեղեկացնում են, որ մարզպետ Նազելի Բաղդասարյանը ոլորտային պատասխանատուների հետ եղել է Ազատանում, այցելել մարզադպրոց, հանդիպել աշխատակազմին ու սաներին. «Առաջին անգամ, երբ այցելեցի մարզադպրոց՝ ԱԺ պատգամավոր էի, և խոստացա խնդրի լուծմանը հետամուտ լինել: Դեռ այն ժամանակ հանդիպել եմ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի և նախկին մարզպետի հետ։ Հիմա արդեն կարող ենք նախանշել առաջին քայլերը, 7 մլն-ից մի փոքր ավել գումար կուղղվի կտուրի նորոգման նպատակին»,- նշեց մարզպետը` տեղեկացնելով, որ կտուրի նորոգումը խնդրի լուծման առաջին քայլը կարելի է համարել, այնուհետև միջոցներ կձեռնարկվեն ներքին հարդարման աշխատանքներն իրականացնելու համար։

Ազատանի մարզադպրոցը հիմնադրվել է 1998 թվականին։ Այստեղ գործում են ազատ ոճի ըմբշամարտի, հունա-հռոմեական ըմբշամարտի և բռնցքամարտի խմբեր, որոնցում հաշվառված են շուրջ 160 պատանի մարզիկներ։ Նրանց ուսումնամարզական գործընթացը կազմակերպում են 8 մարզիչ-մանկավարժներ։ 2021 թվականին դպրոցի սաներն արձանագրել են բավական բարձր արդյունքներ։

Ամենից շատ դիտված

10:01 «Ուժեղ Հայաստան» դաշինքի հանրահավաքին ներկա էր շուրջ 80,000 քաղաքացի
10:05 Ճնշումներ՝ Հրազդանում, Փաշինյանի ստվերը՝ ԿԸՀ-ում, ՔՊ-ն՝ աշխատանքի տեղավորման գործակալություն․ Մամուլ
18:44 Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլիա Շուշանյան
23:04 Փաշինյանը ձեռքին ինչ-որ բան էր թերթում ու ասում էր, թե Սամվել Կարապետյանը ինչքան պետք է նստի. տպավորություն է, որ դատավճիռը ձեռքին է
12:21 Արթուր Օսիպյանի առողջական վիճակը ակնհայտորեն վատթարանում է. փաստաբանը նրա ուղերձն է հրապարակել
12:11 Ձերբակալվել է գյումրեցի լրագրող Արամ Դավթյանը
11:28 Վաղ առավոտից խուզարկում են Գյումրիի ՀՅԴ գրասենյակը
22:45 Սեկտաների թիրախում եմ. ինչու է Լիլուն թաքցնում իր քաղաքական դիրքորոշումը
13:00 ՔՊ-ական պատգամավորի որդու աշխատավարձը տարեցտարի աճում է միլիոններով. Արմեն Խաչատրյանի ընտանիքի «ապագան»
13:26 Կարապետյան-Փաշինյան դիմակայությունն արդեն իսկ ավարտվել է Փաշինյանի անշրջելի պարտությամբ. Տիգրան Դումիկյան