Ներքին 4 տարի առաջ - 12:09 17-12-2021

Արցախի վերաբերյալ խմբի ստեղծումը Հայաստանին և Ֆրանսիային որևէ բան չի տա. քաղաքագետ

Արցախի վերաբերյալ խմբի ձևավորման, Բրյուսելում կայացած եռակողմ հանդիպման մանրամասների մասին Oragir.news-ը զրուցել է քաղաքագետ Բենիամին Պողոսյանի հետ։

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչման մասին բանաձևի ընդունումից հետո Ֆրանսիայի Սենատը հավանություն է տվել Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ միջազգային տեղեկատվական խմբի ստեղծման առաջարկին։ Ֆրանսահայի սենատոր Բրունո Ռետայոնի դիտարկմամբ՝ այդ քայլով կամրապնդվեն Ֆրանսիայի գործողություններն ի նպաստ խաղաղության։

Քաղաքագետ Բենիամին Պողոսյանի կարծիքով, սակայն, նմանատիպ քայլերից չպետք է պատրանքային ակնկալիքներ ունենալ։ Այդուհանդերձ, խմբի ստեղծումն, ըստ քաղաքագետի, թե Հայաստանի, թե Արցախի համար դիվանագիտական աշխատանքի հնարավորություն և միջոց կարող է դառնալ։ Երևանը պետք է օգտագործի այն հնարավորությունները, որոնք Փարիզը ստեղծում է իր համար․

«Առանձնապես մեծ ակնկալիքներ այս քայլերից ունենալ պետք չէ, բայց նաև պետք է շատ հանգիստ օգտագործել ստեղծված հնարավորությունները։ Հասկանալի է, որ Ֆրանսիան այդպիսով փորձում է ընդլայնել իր քաղաքական գործիքակազմը, տարածաշրջանային զարգացումներում դերակատար լինել և այդ կերպ նաև իր հնարավորությունները մեծացնել։ Մենք պետք է այդ զարգացումներն օգտագործենք մեր հնարավորություններն իրացնելու համար՝ հաշվի առնելով այդ առանձնահատուկ ջերմությունը, բարեկամական մթնոլորտն ու տրամադրվածությունը»։

Ֆրանսիայի քաղաքական դերակատարությունը թե՛ որպես Մինսկի խմբի անդամ, թե՛ որպես միջազգային խոշոր խաղացող, ընդլայնելու ձգտման մասին, ըստ վերլուծաբանի, վկայում է նաև այն հանգամանքը, որ Մակրոնի նախաձեռնությամբ Բրուսելում կայացավ Փաշինյան-Ալիև երկրորդ հանդիպումը։

«Մենք չունենք մանրամասներ, բայց քանի որ դա ինքնին տեղի է ունենում, թույլ է տալիս մտածել, որ բավական առարկայական պատճառ կամ նպատակ ունի։ Այստեղ հետաքրքիր է նաև մեկ այլ հանգամանք, որ Ֆրանսիայի նախագահը մինչ այդ նախաձեռնությունը, մեկ օր առաջ հեռախոսազրույց էր ունեցել ՌԴ նախագահ Պուտինի հետ, քննարկել էին Արցախյան հարցը, աջակցություն հայտնել ՄԽ համանախագահության ձևաչափին և դրա աշխատանքի աշխուժացման խնդրին»։

Մակրոն-Պուտին հեռախոսազրույցը տեղի է ունեցել նույն օրը, երբ Արևելյան Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հովանավորությամբ եռակողմ հանդիպում էր ընթանում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ։ Բրուսելում կայացած Փաշինյան-Ալիև երկրորդ հանդիպման բոլոր մանրամասները հայտնի չեն, սակայն ֆրանսիական փորձագիտական շրջանակներում հանդիպումը որակել են «վերջին 30 տարվա հակամարտության մեջ չափազանց դրական քայլ»,- ասում է քաղաքագետը։

«Ֆրանսիական «Լը Ֆիգարո» պարբերականում նշվում էր, որ հանդիպման գլխավոր նպատակը եղել է հումանիստական հարցերի լուծումը՝ հաշվի առնելով ամանորյա տրամադրությունները։ Առավել կոնկրետ տեղեկություններ այս պահին չկան։ Կարծում եմ՝ հիմնական քննարկման թեման ոչ միայն հումանիստական էր՝ գերիների վերադարձ և ականապատ դաշտերի քարտեզների տրամադրում, այլև տարածաշրջանում վերջնական խաղաղության հաստատման շուրջ էր, քանի որ այս հանդիպումը դրական է գնահատվել նաև ռուսական կողմից»։

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Բրյուսելում Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ եռակողմ հանդիպումից հետո գրառում է արել «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում՝ նշելով, որ Ֆրանսիան երբեք չի լքի հայերին: Քաղաքագետների դիտարկմամբ, սակայն, հայ-ֆրանիսական ջերմ հարաբերությունները, խորհրդարանական մեխանիզմի ձևավորումը և այս հարցում գործողությունների համադրումը չի բացառում, որ երկու երկրներն այլ հարցերում կարող են տարբեր մոտեցումներ ունենալ։

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
18:19 «Ֆլեշ»-ը 28 մլն դրամի տուգանքի մասին տեղեկացել է մամուլից. պաշտոնական ծանուցում դեռ չկա
20:52 Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. ՔԿ
18:55 Աննա Հակոբյանի եղբայրը նշանակվել է «Նոա» ֆուտբոլային ակումբի նախագահի խորհրդական․ Հրապարակ
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
17:30 Չի կարելի սեփական ժողովրդի անտեղյակությունը օգտագործել՝ բնությունը ոչնչացնելու համար․ բնապահպան
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել