Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ Բելգիայում երեկ ունեցած հանդիպումից հետո Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն իր ֆեյսբուքյան էջում ադրբեջաներենով գրառում է արել․ «Մենք պետք է ուղիներ գտնենք ամուր խաղաղության համար։ Երեկ երեկոյան մենք առաջ ենք շարժվել այս ուղղությամբ՝ նախագահ Ալիևի և վարչապետ Փաշինյանի հետ»,- ասված է գրառման մեջ։