Արտաքին 4 տարի առաջ - 13:51 16-12-2021

Գազի մատակարարման հարցում Ռուսաստանի հետ Ադրբեջանի մրցակցության հարցը չափազանցված է․ Իլհամ Ալիև

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը դեկտեմբերի 14-ին, իսպանական El Pais-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ Եվրոպային Ադրբեջանի կողմից գազի մատակարարումները և այդ առումով մրցակցությունն Ռուսաստանի հետ, չափազանց քաղաքականացված հարց է դարձել։

«Գազի մատակարարումների հարցում Ռուսաստանի հետ Ադրբեջանի մրցակցության հարցը չափազանց քաղաքականացված է։ Մեր կողմից գազի մատակարարումները Եվրոպային ոչ մի կերպ չեն կարող մրցակցել ռուսական մատակարարումների հետ»,- ասել է նա, հավելելով, որ այս հարցը նա երբեք չի քննարկել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, թեև մշտապես նրա հետ կապ է պահպանում։ Նա նաև ասել է, որ Եվրոպայում գազի գները էլ ավելի կբարձրանան, և դրա պատճառը այն էներգետիկ ռազմավարությունն է, որը Եվրոպան ընտրել է իր համար։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
21:48 Աննա Հակոբյանն Ադիս Աբեբայում մասնակցում է միջազգային համաժողովի
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:00 Եթե պետությունը չի պաշտպանում իր հարկատուին, ապա ո՞րն է նրա դերը. Wildberries-ի վաճառողները կանգնած են փակուղու առաջ
21:57 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ Տիգրան Արզաքանցյանի որդու
21:30 «Արտֆուդի» միլիարդների վնասն ու Սողոմոնյանների ընտանիքի կապիտալի պատմությունը