Ուղիղ եթեր
Արտաքին 4 տարի առաջ - 14:22 16-12-2021

Հունաստանը խստացնում է մուտքի կանոնները զբոսաշրջիկների համար

Հունաստանում դեկտեմբերի 19-ից բոլոր զբոսաշրջիկներից պահանջվում է երկիր մուտք գործելուց հետո 48 ժամվա ընթացքում ներկայացնել ՊՇՌ թեստի արդյունքները։ Այս մասին հաղորդում է Bloomberg-ը։

Որոշումն ընդունվել է «օմիկրոն» վիրուսի նոր շտամի տարածման ռիսկի պատճառով։

Նոր պահանջը վերաբերում է ինչպես ամբողջությամբ պատվաստված զբոսաշրջիկներին, այնպես էլ նրանց, ովքեր չեն պատվաստվել կորոնավիրուսի դեմ։ Դա տարածվում է նաև ԵՄ անդամ երկրներից ճանապարհորդների վրա։

Առանց թեստի երկիր կարող են մուտք գործել միայն այն ճանապարհորդները, ովքեր իրականացնում են տարանցում և Հունաստան մուտք գործելուց առաջ առնվազն 48 ժամ գտնվել են այլ երկրում:

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
14:22 Մենք վերջ ենք դնում միջուկային հրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
14:55 Շարունակում ենք մեր արդար պայքարը՝ չթույլատրելով նվաստացնել հայ ժողովրդին և հայոց պետականության իրավունքները. Դավիթ Մանուկյանը՝ Բաքվի բանտից
15:30 Դեռ դիմակ եմ կրում. դերասանուհի Մարիամ Ադամյանը խոսել է իր ինքնազգացողության և ապաքինման մասին
21:48 Աննա Հակոբյանն Ադիս Աբեբայում մասնակցում է միջազգային համաժողովի
13:01 ՀՀ-ից Իսպանիա դեռ ծիրան չի արտահանվել. Էկոնոմիկայի փոխնախարար
21:00 Եթե պետությունը չի պաշտպանում իր հարկատուին, ապա ո՞րն է նրա դերը. Wildberries-ի վաճառողները կանգնած են փակուղու առաջ
12:42 Վտանգավոր իրականությունը, որում հայտնվել ենք, երկու հիմնական պատճառ ունի. Մանե Թանդիլյան