Արևելյան գործընկերության գագաթնաժողովը ողջունել է Բրյուսելում կայացած Ալիև-Փաշինյան հանդիպումը
copy image url

Արևելյան գործընկերության գագաթնաժողովը ողջունել է Բրյուսելում կայացած Ալիև-Փաշինյան հանդիպումը

Արտաքին 3 տարի առաջ - 11:26 16-12-2021

ԵՄ-ի և «Արևելյան գործընկերության» երկրների ղեկավարները Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի Բրյուսելում կայացած հանդիպումը «30 տարվա հակամարտությունից հետո չափազանց դրական քայլ» են որակել։ Այս մասին, գագաթնաժողովի շրջանակում, հաղորդել է ԵՄ դիվանագիտական ​​աղբյուրը։

«Բրյուսելում Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպումը ցույց է տալիս այս տարածաշրջանի ամենաբարդ խնդիրները լուծելու Եվրամիության հանձնառությունը: Գլոբալ առումով, առաջնորդները Բրյուսելի վերջին իրադարձությունները չափազանց դրական քայլ են որակել՝ 30 տարվա հակամարտությունից հետո»,- ասել է նա: