Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 2 տարի առաջ - 15:29 15-12-2021

Չորսամյա տղան վերցրել է հայրիկի հեռախոսն ու պատվիրել $1200-ի պաղպաղակ

Ավստրալացի 4-ամյա Քրիստիան Քինգը իր համար պատվիրել է 1139 դոլարի պաղպաղակ այն ժամանակ, երբ նրա հայրը՝ հրշեջ Քրիս Քինգը, նրան է տվել իր հեռախոսը, որպեսզի երեխան չշեղվի քրոջ ֆուտբոլային մրցումի ժամանակ։ Այս մասին հաղորդում է The Guardian-ը:

Տղան այսպիսով որոշել է նախօրոք պատրաստվել հունվարին կայանալիք իր ծննդյան օրվան։

«Ես մոտ 30 անգամ շրջել եմ էկրանը։ Ահա որքան երկար էր պատվերը։ Իրականում, երբ նա ինձ ասաց, որ ինքը կարող է իր ծննդյան տորթը պատվիրել, ես նույնիսկ չհավատացի նրան»,- ասել է Քինգը:

Հայրը նաև հավելել է, որ տղան պատահաբար չի կատարել պատվերը՝ ընտրել է միայն իր սիրելի քաղցրավենիքը։ Ընդ որում, սնունդը առաքվել է հրշեջ կայան, որտեղ աշխատում է Քինգը։ Որպեսզի ուտելիքը չփչանար, ծառայության մի քանի աշխատակիցներ ստիպված են եղել արագ ազատել շենքի բոլոր սառնարանները։

Վերջնարդյունքում առաքման ծառայությունը համաձայնել է վերադարձնել գումարը Քինգին այն բանից հետո, երբ նա բացատրել է նրանց իրավիճակը: