Ներքին 4 տարի առաջ - 11:43 15-12-2021

Կարեն Անդրեասյանն հանդիպել է ԵԽ գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչի հետ

ՀՀ արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանն Իտալիայում հանդիպել է ԵԽ գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչի հետ: Տեղեկությունը հայտնում է նախարարության մամուլի ծառայությունը։

Անդրեասյանը ԵԽ գլխավոր քարտուղարին ներկայացրել է Ադրբեջանում ապօրինաբար պահվող հայ գերիների նկատմամբ միջազգային մարդասիրական իրավունքի կոպիտ խախտումները։

Նախարարը նաև նշել է, որ Ադրբեջանը հրաժարվում է հայ գերիներին վերադարձնել։ Անդրեասյանը ԵԽ գլխավոր քարտուղարին փոխանցել է նախաքննությամբ հաստատված փաստական տեղեկություններ ու վերապրածների վկայություններ։ Մասնավորապես Ադրբեջանի ԶՈւ–ի կողմից գերեվարված և հայրենադարձված հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց նկատմամբ խոշտանգումների, անմարդկային ,նվաստացնող վերաբերմունքի, բռնի անհետացման բազմաթիվ դեպքերի, արտադատական սպանությունների և ապօրինի դատավարությունների վերաբերյալ մանրամասներ:

Կարեն Անդրեասյանը ԵԽ գլխավոր քարտուղարին խնդրել է շարունակել գործարկել ԵԽ շրջանակներում առկա բոլոր կառուցակարգերը հայ գերիներին անհապաղ հայրենիք վերադարձնելու համար:

Հանդիպման ավարտին Անդրեասյանը ներկայացրել է նաև արդարադատության ոլորտի լայնածավալ բարեփոխումների օրակարգի առաջնահերթությունները:

Ամենից շատ դիտված

21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
09:58 Լոգանքի գել և շամպուն` Էկոնոմիկայի նախարարության կարիքների համար
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում
15:00 ԱԺ պատգամավոր Դավիթ Ղազինյանի ասուլիսը՝ մասշտաբային խուզարկությունների վերաբերյալ. ՈւՂԻՂ