ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հանդիպել է Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինի հետ, հայտնում են նախագահի մամուլի ծառայությունից։
Հանդիպմանը մտքեր են փոխանակվել Եվրամիության հետ տարբեր ոլորտներում համագործակցության խորացման և ընդլայնման հնարավորությունների, ինչպես նաև տարածաշրջանային անվտանգության ու կայունության հարցերի շուրջ: