Ավելին 4 տարի առաջ - 22:24 13-12-2021

Time ամսագիրն Իլոն Մասկին «Տարվա մարդ» է ճանաչել

Tesla-ի ղեկավար Իլոն Մասկը Time ամսագրի կողմից «Տարվա մարդ» է ճանաչվել։ Այս մասին հաղորդվում է պարբերականի կայքում։

«Աշխարհի ամենահարուստ մարդը տուն չունի և վերջերս վաճառել է իր կարողությունը: Նա արբանյակներ է ուղեծիր հանում և օգտագործում Արևը, նա վարում է իր ստեղծած մեքենան, որը բենզին չի սպառում և գրեթե վարորդի կարիք չունի»,- ասվում է Time-ի հատուկ նյութում։

Պարբերականը ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ Մասկի «մատի մի շարժումով» ֆոնդային շուկան կարող է և՛ թռիչք կատարել, և՛ փլուզվել։ Հեղինակները նաև հիշեցրել են, որ ձեռներեցի երկրպագուների բանակը հետևում է նրա յուրաքանչյուր հայտարարությանը։

Time-ը կարծում է, որ 2021 թվականն իսկապես բեկումնային տարի էր Մասկի համար։ Դա պայմանավորված է նաև նրանով, որ SpaceX-ը ՆԱՍԱ-ի հետ բացառիկ պայմանագիր է շահել՝ ամերիկացի տիեզերագնացներին Լուսին ուղարկելու համար:

Մասկը ոչ պակաս ծավալուն ծրագրեր ունի Tesla էլեկտրական մեքենաների արտադրության հետ կապված։

Ամենից շատ դիտված

13:30 Արցախը` «նիկոլական լվացքատուն». 467 մլն դոլարի նվերները և մեզ վրա մնացած միլիարդները
20:52 Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. ՔԿ
21:46 Ընդհանուր ժողովրդից մոտ 560 հազար քվե ստացած երեք առաջնորդներ կալանքի տակ են
11:12 ԵՊՀ ռեկտորի կինը տարիներ շարունակ չի՞ ներկայացել աշխատանքի. մանրամասներ համալսարանից. Aravot.am
22:37 Խաչիկ գյուղի հանքի տարածքում «ԿամԱԶ»-ը կողաշրջվել է․ 63-ամյա վարորդը տեղափոխվել է հիվանդանոց
15:18 Գեղարքունիքում «Kia»-ի ուղևորի՝ Հայաստանում հայտնի ԲԿ-ի բժիշկ-սրտաբանի մոտ հայտնաբերվել է մարիխnւանա
22:30 Ընդդիմությունը պետք է ընտրությունների գիշերը դուրս գար փողոց և փորձեր իր քվեները պաշտպանել. Տիգրան Աբրահամյան
23:48 Ծառուկյանն ու Հարությունյանը՝ աշխարհի լավագույնների շարքում․ RAF-ը հրապարակել է առաջին վարկանիշները
11:19 Ադրբեջանցի հովիվ է հատել ՀՀ սահմանը. որտեղ է նա հիմա
11:58 Վայոց ձորի մարզում 3 ամսական երեխա է մահացել