Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 2 տարի առաջ - 13:57 13-12-2021

«Միսս Տիեզերք» է ընտրվել Հնդկաստանի ներկայացուցիչը

Իսրայելում կայացած «Միսս Տիեզերք 2021» մրցույթի հաղթող է ճանաչվել Հնդկաստանի ներկայացուցիչ 21-ամյա սկսնակ դերասանուհի և կամավոր Հարնահազ Սանդհուն։

Նրան թագը հանձնել է մրցույթի նախորդ տարվա հաղթող Մեքսիկայի ներկայացուցիչ Անդրեա Մեսան։

Առաջին վիցե-միսս է դարձել Նադիա Ֆերեյրան՝ Պարագվայից, երկրորդը՝ Հարավային Աֆրիկայի բնակիչ Լալելա Մսվանեն է։

Սանդհուն կանանց իրավունքների և հնարավորություների ընդլայնման ակտիվ ջատագով է: Աղջկա խոսքով, նրան ոգեշնչում է դերասանուհի և մոդել Պրիյանկա Չոպրայի գործունեությունը։

Ազատ ժամանակ նա զբաղվում է յոգայով, պարով, խոհարարությամբ, ձիավարությամբ և շախմատ խաղալով։

Ֆոտոշարք