Ավելին 4 տարի առաջ - 18:55 12-12-2021

«Միսս Տիեզերք» մրցույթին Նանե Ավետիսյանը տարազով է ներկայացել (տեսանյութ)

«Միսս Տիեզերք Արմենիա» մրցույթի հաղթող Նանե Ավետիսյանն այս օրերին Իսրայելու մասնակցում է «Միսս Տիեզերք» մրցույթին։

Հերթական փուլում Նանեն ներկայացել է Արարատյան թագավորության աստվածուհի Արուբանիի կերպարով։

«Այս տարազը ներկայացնում է Արարատյան թագավորության աստվածուհուն՝ Արուբանիին։

Արուբանին սիրո, արվեստների ևարհեստների աստվածուհին էր:

Հայերը հավատում են, որ սիրո և արվեստի լույսը կհաղթի աշխարհի չարին», - ֆեյսբուքյան իր էջում գրել է Ավետիսյանը:

Մրցույթի արդյունքները հայտարարվելու են այսօր։