Ներքին 4 տարի առաջ - 15:10 08-12-2021

Քաշքշուկ ոստիկանների ու ցուցարարների միջև

Գերիների ու անհետ կորածների ծնողներն այս պահին փակել են Բաղրամյան պողոտան։ Պողոտայի երթևեկությունն ամբողջովին պարալիզացված է։ Ոստիկանների ու ծնողների միջև քաշքշուկ սկսվեց, կան բերման ենթարկվածներ։ Ոստիկանական պատն էլ իր հերթին փակել է դեպի Դեմիրճյան փողոց տանող հատվածը և կանխել ցուցարարների առաջխաղացումը դեպի այդ հատված։ Հենց այդ հատվածից են այժմ պատգամավորները ելումուտ անում։ Ցուցարարների մեջ են նաև Վահագն Չախալյանն ու Լուսինե Հարոյանը։

Ո՛չ ցուցարարները, ո՛չ մեքենաները չեն կարողանում ճեղքել ոստիկանների կառուցած պատը։ Սպասում են Նիկոլ Փաշինյանի գալուն։

Արդեն ժամը 17։00-ի դրությամբ ցուցարարները փակել էին ԱԺ շենքի երկու մուտքերը Աժ աշխատակազմից նրանց ասել են, որ 10 հոգի կարող են մոտենալ գրանցվելու, և միայն գրանցվելուց հետո օր ու ժամ կասվի հանդիպման համար։ Բայց ծնողները չեն ցանկանում զրույցը հետաձգել, ուզում են ներս մտնել այն ժամանակ, քանի դեռ Նիկոլ Փաշինյանը այնտեղ է։

Այժմ ծնողները որոշել են իջնել Բաղրամյան փողոց և այնտեղ որոշել իրենց անելիքը։ Արդյունքում որոշվել է, որ այսօր՝ դեկտեմբերի 8-ին, երեկոյան ժամը 7։30-ին կլինի հանդիպում Նիկոլ Փաշինյանի հետ։

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
20:52 Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. ՔԿ
18:19 «Ֆլեշ»-ը 28 մլն դրամի տուգանքի մասին տեղեկացել է մամուլից. պաշտոնական ծանուցում դեռ չկա
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
18:55 Աննա Հակոբյանի եղբայրը նշանակվել է «Նոա» ֆուտբոլային ակումբի նախագահի խորհրդական․ Հրապարակ