Արտաքին 4 տարի առաջ - 10:12 08-12-2021

Բորիս Ջոնսոնին ծաղրել են գլխարկի վրայի գրության պատճառով

Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնին համեմատել են «Ծառայության բերումով» հեռուստասերիալի հերոսի և East 17 երաժշտական ​​խմբի անդամ Բրայան Հարվիի հետ՝ հանրության առաջ «ոստիկանություն» գրառմամբ գլխարկով հայտնվելուց հետո։ Ըստ Daily Mail-ի, Բրիտանիայի կառավարության ղեկավարը ցանցի օգտատերերին նաև Պեպպա խոզուկի մասին մուլտսերիալի ոստիկանին է հիշեցրել։

Լուսանկարն արվել է այն բանից հետո, երբ Ջոնսոնը միացել է Մերսիսայդ կոմսությունում ոստիկանության իրականացրած թմրանյութերի դեմ գրոհին, որից հետո հայտարարել է Անգլիայում և Ուելսում առաջիկա 10 տարում թմրամիջոցների վերահսկման պետական քաղաքականության ծրագրերի մասին:

«Շնորհակալ ենք մեր սերիալի հաջորդ դրվագի լսումների համար հայտ ներկայացնելու համար, բայց մենք գոնե մեկ լավ բարոյական սկզբունքով օժտված կերպար ենք փնտրում և ելույթ, որը հանդիսատեսի շրջանում թեկուզ փոքր-ինչ կասկած կառաջացնի, որ նա հնարավոր է ամբողջությամբ ծախված չէ»,- Twitter-ի իր էջում գրել է «Ծառայության բերումով» սերիալի պրոդյուսեր Ջեդ Մերկուրիոն:

«Նա շատ նման է Պեպպա խոզուկի մասին մուլտսերիալի պանդա ոստիկանին: Փրիթի Փաթել (Մեծ Բրիտանիայի ներքին գործերի նախարար)՝ երկրորդ դեր»,- Twitter-ում գրել է մեկ այլ օգտատեր։

Համացանցի օգտատերերը հիշել են նաև գլխարկը նման կերպ կրող 1990-ականների հանրահայտ East 17 երաժշտական ​​խմբի անդամ Բրայան Հարվիին։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
21:48 Աննա Հակոբյանն Ադիս Աբեբայում մասնակցում է միջազգային համաժողովի
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:00 Եթե պետությունը չի պաշտպանում իր հարկատուին, ապա ո՞րն է նրա դերը. Wildberries-ի վաճառողները կանգնած են փակուղու առաջ
21:57 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ Տիգրան Արզաքանցյանի որդու
21:30 «Արտֆուդի» միլիարդների վնասն ու Սողոմոնյանների ընտանիքի կապիտալի պատմությունը