Ներքին 4 տարի առաջ - 19:59 07-12-2021

Գերիների ծնողների բողոքի ակցիային ներկա են «Հայաստան» դաշինքի պատգամավորները

Կառավարության շենքի մոտ այժմ ցույցեր են։ Գերիների ծնողները հավաքվել են Կառավարության շենքի դիմաց՝ իրենց բողոքի ձայնը արտահայտելու համար։ Բողոքի դրդապատճառը այսօր՝ Ալեն Սիմոնյանի մասնակցությամբ տարածված հոլովակն է։ Ծնողների խոսքով, այժմ մարզերից այլ գերիների ծնողներ են գալիս՝ միանալու իրենց բողոքի ակցիային։ Քիչ առաջ ծնողների բողոքի ակցիային եկան «Հայաստան» դաշինքի պատգամավորներ Աննա Գրիգորյանը, Ասպրամ Կրպեյանն ու Էլինար Վարդանյանը։ Այժմ նրանք Կառավարության դիմաց կանգնած սպասում են մյուս հարազատներին։

Ըստ Oragir.news-ի տեղեկությունների` անհասկանալի պատճառներով պատգամավորները լրագրողներից խնդրեցին չնշվի, որ իրենք այժմ գտնվում են Կառավարության շենքի մոտ։

Ֆոտոշարք

Ամենից շատ դիտված

20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
18:59 Հայ բռնցքամարտիկը Թուրքիայում ջախջախել է թուրք մրցակցին
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո
19:42 Բլոգեր Քրիստինան հայտնել է՝ պատրաստվում է հարսանիքի
18:28 Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել. Հետք
22:23 Գերակա շահ՝ փոքր կենտրոնում. շատերը ստիպված են լինելու իրենց գույքը հարկադրաբար վաճառել պետությանը
13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
19:30 Արցախցիներին COP17-ում մերժել են տաղավար տրամադրել. Արտակ Բեգլարյան