Ներքին 4 տարի առաջ - 15:08 06-12-2021

Դեկտեմբերի 5-ից որոնվող տղամարդու դին գտել են Շամբ գյուղի ջրամբարի մոտակայքում

Դեկտեմբերի 6-ին՝ ժամը 09:50-ին, որոնողական աշխատանքները վերսկսելու նպատակով դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը։

Շամբ գյուղի ջրամբարի մոտակայքում հայտնաբերվել է Ա․ Հ․-ի (ծնված 1937 թ․) դին:

Որոնողական աշխատանքներին մասնակցել է գյուղի 25 բնակիչ։

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 5-ին՝ ժամը 19:03-ին, Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Շամբ գյուղի 1-ին փողոցի տներից մեկի բնակիչը (Ա․ Հ․, ծնված 1937 թ․) դուրս է եկել և չի վերադարձել։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները գյուղի տարածքում իրականացրել են որոնողական աշխատանքներ։

Մթության պատճառով որոնողական աշխատանքները դադարեցվել են։

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
11:10 Տարադրամի փոխարժեքները
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին