Ուղիղ եթեր
Ներքին 4 տարի առաջ - 12:54 06-12-2021

Ներդրվում են շենքերի սեյսմակայունության ուժեղացման նոր մեթոդներ. ԱԻ նախարար

Հայ-ռուսական մարդասիրական արձագանքման կենտրոնը Երևանում կազմակերպել է գիտագործնական կոնֆերանս՝ «Սպիտակի երկրաշարժի պատմական փորձը, սեյսմիկ անվտանգության ժամանակակից տեխնոլոգիաները» թեմայով՝ նվիրված Սպիտակի երկրաշարժի 33-րդ տարելիցին:

Քննարկումներից բացի նախատեսվում են երկրաշարժի հետևանքների վերացմանն ուղղված միջազգային վարժանքներ:

Կոնֆերանսում ելույթ է ունել ԱԻ նախարար Անդրանիկ Փիլոյանը՝ նշելով, որ 33 տարի առաջ տեղի ունեցած ավերիչ երկրաշարժը երևան բերեց բնակելի համալիրների և այլ շինությունների ամրության հետ կապված բազմաթիվ թերություններ և խնդիրներ: Նրա խոսքով, Հայաստանում շենքերի սեյսմիկ կայունությունը շարունակում է արդիական խնդիր մնալ։

Նախարարը հավելում է նաև, որ մշակվում և ներդրվում են շենքերի սեյսմակայունության ուժեղացման նոր մեթոդներ։ Բացի շինարարական բաղադրիչից, Հայաստանում և Արցախում պարբերաբար աշխատանքներ են իրականացվում բնակչության հետ, կազմակերպվում են բնակչության տարհանման վարժանքներ:

«Մենք 33 տարվա վաղեմության ծանր հիշողություններ ունենք։ Այսօր աշխարհի հետ կիսում ենք մեր փորձը և վերցնում համաշխարհային փորձը։ Ամեն տարի այս օրերին Հայաստանում և սփյուռքում տեղի են ունենում երկրաշարժի զոհերի հիշատակին նվիրված միջոցառումներ»,- նշել է նախարարը։

ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ Նիկոլայ Գրեչուշկինը նշել է, որ Սպիտակի երկրաշարժից տարիներ անց երկրաշարժերի կանխարգելման, մոնիթորինգի ու հետևանքների գնահատման աշխատանքները թույլ են տվել զգալի փորձ կուտակել, ինչը պահանջված է և օգտակար է իմանալ։

«Սպիտակի երկրաշարժը ստիպեց բոլորին մտածել և ուշադրություն դարձնել նմանատիպ աղետներին։ Այն առիթ դարձավ ստեղծելու անվտանգության ժամանակակից տեխնոլոգիաներ ոչ միայն Հայաստանում, այլև ամբողջ աշխարհում, որոնք թույլ է տալիս ավելի քիչ կորուստեր ունենալ և խուսափել նման աղետներից»,- ընդգծել է Գրեչուշկինը։

ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարն հավելել է, որ նախատեսվում է նաև Ռուսաստանի և Հայաստանի ԱԻՆ մասնագետների համատեղ աշխատանքը շենքերի ու կառույցների սեյսմակայունության գնահատման «Ստրունա» շարժական համալիրի հետ:

Քննարկումներից հետո նախատեսվում են նաև երկրաշարժի հետևանքների վերացման միջազգային ցուցադրական վարժանքներ՝ Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարության, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության, Հայ-ռուսական մարդասիրական արձագանքման կենտրոնի, Ռուս-սերբական մարդասիրական կենտրոնի, Հայկական Կարմիր խաչի ընկերության և Իրանից ժամանած փրկարարների ուժերով և միջոցներով:

Ամենից շատ դիտված

10:01 «Ուժեղ Հայաստան» դաշինքի հանրահավաքին ներկա էր շուրջ 80,000 քաղաքացի
10:05 Ճնշումներ՝ Հրազդանում, Փաշինյանի ստվերը՝ ԿԸՀ-ում, ՔՊ-ն՝ աշխատանքի տեղավորման գործակալություն․ Մամուլ
18:44 Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլիա Շուշանյան
12:11 Ձերբակալվել է գյումրեցի լրագրող Արամ Դավթյանը
12:21 Արթուր Օսիպյանի առողջական վիճակը ակնհայտորեն վատթարանում է. փաստաբանը նրա ուղերձն է հրապարակել
23:04 Փաշինյանը ձեռքին ինչ-որ բան էր թերթում ու ասում էր, թե Սամվել Կարապետյանը ինչքան պետք է նստի. տպավորություն է, որ դատավճիռը ձեռքին է
11:28 Վաղ առավոտից խուզարկում են Գյումրիի ՀՅԴ գրասենյակը
22:45 Սեկտաների թիրախում եմ. ինչու է Լիլուն թաքցնում իր քաղաքական դիրքորոշումը
13:00 ՔՊ-ական պատգամավորի որդու աշխատավարձը տարեցտարի աճում է միլիոններով. Արմեն Խաչատրյանի ընտանիքի «ապագան»
13:26 Կարապետյան-Փաշինյան դիմակայությունն արդեն իսկ ավարտվել է Փաշինյանի անշրջելի պարտությամբ. Տիգրան Դումիկյան