Քերոբյանն ու Մանտուրովը քննարկել են Հայաստանի և Ռուսաստանի երկաթուղային համակարգերը միացնելու հնարավորությունները
copy image url

Քերոբյանն ու Մանտուրովը քննարկել են Հայաստանի և Ռուսաստանի երկաթուղային համակարգերը միացնելու հնարավորությունները

Ներքին 3 տարի առաջ - 18:32 05-12-2021

Հայաստանի էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն ու Ռուսաստանի արդյունաբերության և առևտրի նախարար Դենիս Մանտուրովը քննարկել են երկու երկրների երկաթուղային համակարգերը միացնելու, Հայաստանում համատեղ արտադրություններ սկսելու հնարավորությունները։ Այս մասին ֆեյղբուքյան իր էջում հայտնել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։ Քերոբյանը նաև տեղեկացրել է, որ դեկտեմբերի 4-ին հյուրընկալվել է Expo2020 Dubai-ի Ռուսաստանի տաղավարում։

«Միջոցառման ընթացքում առանձին հանդիպում եմ ունեցել ՌԴ արդյունաբերության և առևտրի նախարար Դենիս Մանտուրովի հետ։

Քննարկել ենք մեր երկրների երկաթուղային համակարգերը միացնելու, Հայաստանում համատեղ արտադրություններ սկսելու հնարավորությունները։ Անդրադարձել ենք Հայաստանի տնտեսության մրցունակության բարձրացմանն ուղղված այլ հարցերի ևս»,- իր էջում գրել է նախարարը։