Ներքին
29 րոպե առաջ
Ներքին
40 րոպե առաջ
Բեռլինի կառավարության կանցլերի ղեկավար Քրիստիան Գեբլերը հայտնել է, որ քաղաքում չեն փակվի գիշերային ակումբներն ու դիսկոտեկները, սակայն այնտեղ կարգելվի պարել՝ կորոնավիրուսի սահմանափակումների պատճառով։ Ինչպես փոխանցում է РИА Новости-ն, այս մասին նա հայտարարել է մամուլի ասուլիսում։
«Համաժողովը որոշել է, որ ակումբներն ու դիսկոտեկները պետք է փակվեն, բայց որոշակի պայմաններով, որոնք որոշում են խորհրդարանը կամ Բունդեսթագը՝ փոխելով բնակչության վարակիչ հիվանդություններից պաշտպանության մասին օրենքը»,- ասել է նա։
Նա ընդգծել է, որ ձեռնարկություններն չեն փակվելու, նույնիսկ կկարողանան գաստրոնոմիական ծառայություններ մատուցել։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ ամերիկյան Pfizer ընկերությունը ԵՄ-ի հետ պայմանագրով պետք է 100 օրվա ընթացքում հարմարեցնի իր պատվաստանյութը նոր օմիկրոն կորոնավիրուսի շտամին, եթե ապացուցվի դրա աճող վտանգը։ Այս մասին Ռիգայում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը։
Նա հավելել է, որ գիտնականները 2-3 շաբաթվա ընթացքում պետք է հավաքեն բոլոր անհրաժեշտ տեղեկությունները նոր շտամի մասին, իսկ ԵՄ երկրներն այս պահին պետք է ակտիվացնեն պատվաստումները, վերապատվաստումները և սանիտարական միջոցառումները։