Երևան +11°
copy image url
Ներքին 2 տարի առաջ - 14:26 03-12-2021

Դատախազությունն ուսումնասիրում է հրամանների կեղծման մասին Սամվել Բաբայանի հայտարարությունները

ՀՀ գլխավոր դատախազությունն ուսումնասիրում է Պաշտպանության նախարարությունում պատերազմին վերաբերող փաստաթղթերի, հրամանների կեղծման մասին Սամվել Բաբայանի հայտարարությունների վերաբերյալ հրապարակումները:

Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը։

«Դրանք անպայման ուղարկվելու են հետաքննության մարմնին՝ այդ հրապարակումներում ներկայացվող հանգամանքները ստուգման առարկա դարձնելու և ըստ արդյունքների ընթացքը որոշելու հանձնարարությամբ»,- գրել է Աբրահամյանը:

Ձեզ գուցե հետաքրքրի