Ուղիղ եթեր
Արտաքին 4 տարի առաջ - 15:28 02-12-2021

Դանիայում 27 մարդ ընթրել և գիշերել է Ikea-ում՝ եղանակային վատ պայմանների պատճառով

Ձնառատ եղանակը հանգեցրել է այն բանին, որ Օլբորգում 6 գնորդներ և 21 աշխատակիցներ ստիպված են եղել գիշերել Ikea հանրախանութում։ Այս մասին հաղորդում է Դանիայի ռադիոն։

«Պատրաստվում ենք հաճելի երեկոյի ճաշարանում՝ անձնակազմի և մեր վեց հաճախորդների հետ միասին։ Այնուհետև մենք նախատեսում ենք բացել ցուցահանդեսային գոտի, որպեսզի կարողանանք քնել բազմոցների վրա կամ քնելու այլ տեղ գտնել»,- նորվեգական Dagbladet թերթին ասել է մարքեթինգի գծով մենեջեր Փիթեր Էլմոսը:

Խանութը հնարավոր ամեն ինչ անում է այնտեղ մնացած հաճախորդների ու վաճառողների հարմարավետության համար. մարդկանց կառաջարկվեն սեղանի խաղեր, խմորեղեն, սուրճ, ինչպես նաև գարեջուր։ Ինչպես նշել է Էլմոսը, խանութում մնացածները «լավ տրամադրություն ունեն»։

Ամենից շատ դիտված

23:52 Մեսին դարձավ ԱԱ եզրափակչին մասնացկած ամենատարեց դաշտային խաղացողը
00:07 ԵՄ-ն արգելել է ոչնչացնել չվաճառված հագուստներն և կոշիկները
14:22 Մենք վերջ ենք դնում միջուկային հրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
00:15 Իսպանիա -Արգենտինա․ 1-ին խաղակեսն ավարտվեց 0-0
14:55 Շարունակում ենք մեր արդար պայքարը՝ չթույլատրելով նվաստացնել հայ ժողովրդին և հայոց պետականության իրավունքները. Դավիթ Մանուկյանը՝ Բաքվի բանտից
09:12 9-րդ գիշերն անընդմեջ. ԱՄՆ-ն նոր լայնամասշտաբ հարվածներ է հասցրել Իրանին
09:34 Տրիբունաների դժգոհությունը. ԱԱ եզրափակիչից հետո երկրպագուները սուլել են Դոնալդ Թրամփին և Ջանի Ինֆանտինոյին
13:01 ՀՀ-ից Իսպանիա դեռ ծիրան չի արտահանվել. Էկոնոմիկայի փոխնախարար
15:30 Դեռ դիմակ եմ կրում. դերասանուհի Մարիամ Ադամյանը խոսել է իր ինքնազգացողության և ապաքինման մասին
22:46 Աշխարհի առաջնության նոր ռեկորդ՝ 2026-ի եզրափակիչում