Արտաքին 4 տարի առաջ - 12:31 02-12-2021

Բլինքենն ու Չավուշօղլուն քննարկել են իրավիճակը Հայաստանում եւ Ադրբեջանում

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը եւ Թուրքիայի արտգործնախարար Մեւլութ Չավուշօղլուն չորեքշաբթի օրը քննարկել են ռուս-ուկրաինական սահմանին տիրող իրավիճակը, ինչպես նաեւ Սեւ ծովի տարածաշրջանում կայունությունը։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ Պետքարտուղարության մամուլի ծառայության ղեկավար Նեդ Փրայսը՝ Ռիգայում ՆԱՏՕ-ի անդամ երկրների ԱԳՆ ղեկավարների խորհրդակցության շրջանակում կայացած հանդիպման արդյունքներով։

Ինչպես ասվում է նրա տարածած գրավոր հայտարարության մեջ, Բլինքենն ու Չավուշօղլուն քննարկել են Եթովպիայի ճգնաժամը եւ Սեւծովյան տարածաշրջանում կայունության պահպանմանն ուղղված համատեղ ջանքերը։ «Նրանք նաեւ քննարկել են Ուկրաինայի դեմ Ռուսաստանի ագրեսիան եւ իրավիճակը Հայաստանում եւ Ադրբեջանում, ինչպես նաեւ Աֆղանստանում»,- ասվում է հայտարարության մեջ, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

Ամենից շատ դիտված

13:30 Արցախը` «նիկոլական լվացքատուն». 467 մլն դոլարի նվերները և մեզ վրա մնացած միլիարդները
19:16 Քաջարանում բախվել են «Կամազ»-ը և «Kia Forte»․ բժիշկները պայքարում են վերջինի վարորդի կյանքի համար
15:18 Գեղարքունիքում «Kia»-ի ուղևորի՝ Հայաստանում հայտնի ԲԿ-ի բժիշկ-սրտաբանի մոտ հայտնաբերվել է մարիխnւանա
11:12 ԵՊՀ ռեկտորի կինը տարիներ շարունակ չի՞ ներկայացել աշխատանքի. մանրամասներ համալսարանից. Aravot.am
19:42 «Աթենք» մսամթերքի գործարանից 25-ամյա աշխատակիցը տեղափոխվել է հիվանդանոց
17:07 Միրզոյանը՝ ԵԱՏՄ-ից հնարավոր դուրս գալու և գազի գնի թանկացման մասին
21:55 13-ամյա տղան ընկերների հետ պահմտոցի խաղալիս մտել է էլեկտրակայան և հոսանքահարվել
11:19 Ադրբեջանցի հովիվ է հատել ՀՀ սահմանը. որտեղ է նա հիմա
18:34 Երևան-Մեղրի ավտոճանապարհին բախվել են «Shacman» բեռնատարը և «Opel»-ը․ հայր ու որդի տեղափոխվել են հիվանդանոց
17:23 Վարդևանյանը պնդում է՝ ավագանու ընտրություններից առաջ իշխանությունները փորձում են վախ տարածել