Ուղիղ եթեր
Արտաքին 4 տարի առաջ - 21:19 01-12-2021

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը պատասխանել է Ռուսաստանի մերձակայքում միջուկային զենքի տեղակայման մասին հարցին

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը հայտարարել է, որ դաշինքը չի նախատեսում միջուկային զենք տեղակայել այլ երկրներում։ Ինչպես փոխանցում է ՌԻԱ Նովոստին, այս մասին նա հայտարարել է Reuters Next համաժողովում։

«Մենք միջուկային զենք տեղակայելու պլաններ չունենք այլ երկրներում, բացառությամբ այն երկրներում, որտեղ դրանք արդեն տեղակայվել են երկար տարիներ զսպման որոշմամբ», - ասել է նա:

Ավելի վաղ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել էր, որ 2014 թվականին, երբ Ղրիմը միացել է Ռուսաստանին, թերակղզում մնացած ուկրաինական բանակի ստորաբաժանումներն իրենք առաջարկել են Ռուսաստանին պաշտպանել Ղրիմը ՆԱՏՕ-ից։

Նա հայտարարել է, որ ուկրաինացի զինվորականները գիտեին ԱՄՆ-ի ծրագրերի մասին, որոնք պատրաստվում էին խլել Ղրիմի ողջ ռազմական ենթակառուցվածքը։

Նա նաև հայտարարել է, որ Մոսկվային և Կիևին առաջարկել է բելառուս սահմանապահներ ուղարկել Ռուսաստանի և Ուկրաինայի սահմանին, սակայն այդ պահին Ուկրաինայի իշխանությունները հրաժարվել են այդ մտքից։ Լուկաշենկոն ասել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը տվել է իր համաձայնությունը։

Ամենից շատ դիտված

22:53 Ջարդարարները պատասխան կտան, իշխանությունները կզբաղվեն գնաճով․ Մակրոն
23:48 Լատվիան արգելել է Հայաստանից ԵՄ ներմուծել կանաչ թեյի խմբաքանակը
08:01 Թրամփը բացատրել է ՌԴ-ի դեմ «դժոխային պատժամիջոցներից» հրաժարվելու պատճառը
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
23:05 Ժորդան Բարդելան պահանջել է, որ Մակրոնը ներողություն խնդրի և հրաժարական տա
23:35 Թրամփը գովաբանել է Մասկին թռչող սպորտքարի թողարկման առթիվ
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում