Մամուլ 4 տարի առաջ - 08:48 01-12-2021

Պարեկային ոստիկանության համար ձեռք բերված չեխական արտադրության Skoda Octavia ավտոմեքենաները հերթով խափանվում են. Հրապարակ

«Պարեկային ոստիկանության համար ձեռք բերված չեխական արտադրության Skoda Octavia ավտոմեքենաներն իրենց չեն արդարացնում։ Դա չեն թաքցնում նաեւ պարեկային ոստիկանության ծառայողները։ Մեզ ասացին, որ նոր Skoda-ներում հերթով խնդիրներ են առաջանում, հիմնական պատճառը դրանց վրա ավելացված սարքավորումներն են։ Մենք գրել էինք, որ նախ ավտոմեքենաների գնման մրցույթը խախտումներով են անցկացրել՝ մի քանի անգամ գին ու պարամետր փոխելով, որպեսզի ամեն գնով Skoda-ն հաղթի։ Նշել էինք, որ նման քանակի լույսերի եւ գաջեթների տեղադրումը բարդացնելու է մեքենայի աշխատանքը։ Արդյունքում՝ հեշտությամբ շարքից դուրս են գալիս Skoda Octavia-ների փոխանցման տուփերը, որոնք էլեկտրոնային եղանակով են աշխատում։ Պատճառը մեքենայի կողամասում հավելյալ տեղադրված հզոր լուսարձակներն են, ինչն էլ հանգեցնում է խափանման։ Մեզ ասացին, որ հիմա տասից ավելի խափանված մեքենա կա։ Իսկ ընդհանուր մոտ 60 մեքենա տարբեր պատճառներով չի շահագործվում։ Մի մասը վթարի է ենթարկվել ծառայության ընթացքում։ Ի դեպ, վթարված մեքենաների մասերը դժվար են ճարվում։

Հայաստանում Skoda-ի պաշտոնական ներկայացուցիչ «Չեխ ավտո» ընկերությունը, որը պատկանում է Քաղավիացիայի վարչության նախկին պետ Արտյոմ Մովսեսյանին, չի կարողանում իր վաճառած մեքենաների պատշաճ սպասարկում իրականացնել։ Ոստիկանությունում այս ռիսկերի մասին նախապես գիտեին, բայց երկու ոտքը մի կոշիկ դրած՝ ամեն գնով հենց Skoda են ձեռք բերել, հավանաբար՝ քաղաքական դրդապատճառներով, որպեսզի «Տոյոտա» չգնեն։ Հիմա փոշմանել են։ Մասնավոր զրույցում խոստովանեցին, որ բերած օրվանից՝ խնդիրների առջեւ են կանգնել եւ հիմա պատրաստվում են մարզերի համար այլ մակնիշի մեքենա ձեռք բերել»,-գրում է թերթը։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:48 Աննա Հակոբյանն Ադիս Աբեբայում մասնակցում է միջազգային համաժողովի
21:57 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ Տիգրան Արզաքանցյանի որդու
21:30 «Արտֆուդի» միլիարդների վնասն ու Սողոմոնյանների ընտանիքի կապիտալի պատմությունը
21:38 Գյումրիի փոխքաղաքապետը հրաժարվել է պատգամավորական մանդատից
22:04 Արայիկ Հարությունյանը մանդատից հրաժարվելու վերաբերյալ ինքնաբացարկի դիմում չի ներկայացրել