Երևան +14°
copy image url
Արտաքին 2 տարի առաջ - 18:25 30-11-2021

Պուտինը՝ Ուկրաինայի հետ սահմանին ռուսական զորքերի կուտակումների մասին

ՌԴ զորքերի Ուկրաինա մտնելու մասին խոսել են դեռևս տարեսկզբին, բայց դա տեղի չի ունեցել, խոսքը զորքերը մտցնելու մասին չէ. պետք է հարթել հարաբերությունները, և եթե դա հաջողվի, ապա ոչ ոք սպառնալիքներ չի զգա, հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։

«Տեսեք, ռուսական զորքերի՝ Ուկրաինա հնարավոր մուտքի մասին խոսել են դեռևս տարեսկզբին... Բայց, ինչպես տեսնում եք, դա տեղի չի ունեցել»,- ասել է նա «Ռուսաստանը կանչում է» ներդրումային ֆորումում:

«Բանը ոչ թե այնտեղ զորքեր մտցնել-չմտցնելն է, ոչ թե կռվել-չկռվելը, այլ հարաբերությունների կարգավորումը՝ ավելի արդարացի, կայուն զարգացում ստեղծելու ուղղությամբ և հաշվի առնելով միջազգային գործունեության բոլոր մասնակիցների անվտանգության շահերը։ Ահա, եթե մենք անկեղծորեն ձգտենք դրան, ապա ոչ ոք որևէ սպառնալիք չի զգա»,- հավելել է Պուտինը։