Երևան +17°
copy image url
Արտաքին 2 տարի առաջ - 16:12 30-11-2021

Բարբադոսը դուրս է եկել բրիտանական միապետության տիրապետությունից

Բարբադոսը պաշտոնապես դուրս է եկել բրիտանական միապետության տիրապետությունից և դարձել խորհրդարանական հանրապետություն։ Կարիբյան կղզի-պետության առաջին նախագահն է դարձել Սանդրա Մեյսոնը: Պետության ղեկավարի պաշտոնում նրան ընտրել են հոկտեմբերի վերջին։ Ընտրություններից առաջ Մեյսոնը զբաղեցնում էր Բարբադոսի գլխավոր նահանգապետի պաշտոնը։

Կղզու մայրաքաղաք Բրիջթաունում երդմնակալության արարողությանը անձամբ ներկա է եղել արքայազն Չարլզը։ Նա Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ II-ի անունից Բարբադոսին մաղթել է խաղաղություն և բարգավաճում։

Բարբադոսի իշխանությունները Մեյսոնի երդմնակալության ժամանակ հայտարարել են նաև պետության ազգային հերոսի անունը. նա երգչուհի Ռիհաննան էր, որը ծնվել է կղզում։ 2018 թվականին Ռիհաննային շնորհվել է պետության արտակարգ և լիազոր դեսպանի կոչում։