Երևան +21°
copy image url
Արտաքին 2 տարի առաջ - 11:32 30-11-2021

Լիոնել Մեսսին յոթերորդ անգամ նվաճեց «Ոսկե գնդակը»

Արգենտինացի Լիոնել Մեսսին յոթերորդ անգամ նվաճեց France Football ամսագրի «Ոսկե գնդակը»: Մրցանակի հավակնորդների վարկանիշում երկրորդ տեղը զբաղեցրել է Ռոբերտ Լևանդովսկին, լավագույն եռյակը եզրափակել է իտալացի Ժորժինյոն։

Լևանդովսկին նաև տարվա լավագույն ռմբարկու է ճանաչվել։ Լավագույն դարպասապահ է ճանաչվել Ջանլուիջի Դոննարուման, որն արժանացել է Լև Յաշինի անվան մրցանակի։ Լավագույն երիտասարդ խաղացող է ճանաչվել իսպանացի Պեդրին։

Տարվա լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել «Բարսելոնայի» խաղացող Ալեքսիա Պուտելյասը, իսկ լավագույն ակումբ՝ Լոնդոնի «Չելսին», որը Չեմպիոնների լիգայի 2020/21թթ.-ի հաղթողն է: