Մամուլ 4 տարի առաջ - 08:18 30-11-2021

Վարդենիսի քաղաքապետարանն ուրիշ «ատմազկով» ընտրությունից առաջ օգնություն է բաժանում․ Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է.

«Վարդենիսի քաղաքապետարանն ընտրությունից առաջ օգնություն է բաժանում՝ ալյուր, բրինձ, ձեթ․ այս մասին մեզ ահազանգեցին Վարդենիսի բնակիչները։ Նրանք լուսանկարել են այն տարածքը, որտեղ հերթ է գոյացել՝ Մշակույթի տան հետնամասը։

Հիշեցնենք, որ հենց օգնություն բաժանելու համար է մեղադրանք առաջադրվել Գորիսի համայնքապետին, եւ նա մոտ 5 ամիս է՝ կալանավորված է։ Վարդենիսի քաղաքապետ, ՔՊ ցուցակի առաջին համար Արամ Մելքոնյանը մեզ ասաց, որ չգիտի, թե ինչ օգնության մասին է խոսքը․ «Ես այս օրերին անընդհատ գյուղերում եմ, քարոզարշավի, քաղաքապետարանում շատ քիչ եմ լինում, զանգեք իմ խորհրդականին»։

Քաղաքապետի խորհրդական Ռոբերտ Ստեփանյանն էլ չհերքեց, որ օգնություն են բաժանում․ «Սնունդ ու հիգիենիկ պարագաներ ենք բաժանում, բայց մենակ արցախցիներին»։ Իսկ մեր աղբյուրը պնդում է, որ Արցախից տեղահանվածներն ընդամենը «ատմազկա» են։ «Ատմազկի համար տենց են ասում՝ որ տեղահանված արցախցիներին են տալիս, բայց իրանց ընտրողները բոլորն էլ ստանում են, սովորական ընտրողներին էլ են տալիս։ Սա առաջին դեպքն ա, որ քաղաքապետարանն օգնություն ա բաժանում արցախցիներին։ Բա եթե արցախցիների համար ա մենակ, մինչեւ հիմա ինչո՞ւ չէին անում»։ Վարդենիսում ՏԻՄ ընտրությունը նշանակված է դեկտեմբերի 5-ին»:
Հիշեցնենք, որ այս մասին Oragir.News-ը հայտնել էր երեկ՝ նույեմբերի 29-ին։

Ամենից շատ դիտված

20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
22:23 Գերակա շահ՝ փոքր կենտրոնում. շատերը ստիպված են լինելու իրենց գույքը հարկադրաբար վաճառել պետությանը
22:12 Երևանում պարեկները վնասազերծել են կրակոցներ արձակողին. նրա մոտ հայտնաբերվել է ատրճանակ
22:57 Փաշինյանն առաջարկում է ՏԻՄ ընտրությունների մասնակիցներին իրեն դիմել, եթե ենթարկվել են ապօրինի ճնշումների
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
20:52 ԱՄՆ-ում Ռաուլ Կաստրոյին կալանավորելու օրդեր են տվել
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
09:53 Գրիբոյեդով-Խորոնք ճանապարհին «BMW»-ն բախվել է ծառին և կողաշրջված հայտնվել դաշտում․ 37-ամյա վարորդը մահացել է