Երևան +14°
copy image url
Ներքին 2 տարի առաջ - 23:21 29-11-2021

Սյունիքը Հայաստան է, Էրդողանը՝ պատերազմ հրահրող. Ժան-Քրիստոֆ Բյուսոն

Ֆրանսիական «Le Figaro» ամսագրի փոխտնօրեն Ժան-Քրիստոֆ Բյուսոնը թվիթերյան գրառմամբ անդրադարձել է Թուրքիայի նախագահ Էրդողանի՝ Թուրքմենստանի մայրաքաղաք Աշխաբադում տեղի ունեցած Տնտեսական համագործակցության կազմակերպության գագաթնաժողովի ժամանակ արված հայտարարությանը:

Քրիստոֆ Բյուսոնը մասնավորապես գրել է.

«Թուրքմենստանում Էրդողանը նոր անհանգստացնող իմպերիալիստական ելույթ է ունեցել՝ կոչ է անելով թուրքալեզու երկրներին իրենց աջակցությունը հայտնել Ադրբեջանին՝ «Զանգեզուրի միջանցքի» հարցում»:

Գրառման վերջում Քրիստոֆ Բյուսոնը շեշտել է.

«Սյունիքը Հայաստան է, Էրդողանը՝ պատերազմ հրահրող»:

Ամենից շատ դիտված